Ի՞նչ կարող են անել քաղաքացիներն ու բուժհիմնարկները, եթե չպատվաստվածների բուժումը վճարովի դառնա. մեկնաբանում է փաստաբանը
Չպատվաստված անձին պատվաստվածներից տարանջատելն ու անվճար բուժումից զրկելը նշանակում է, որ չպատվաստված անձանց նկատմամբ խտրականություն է դրսեւորվում, ինչն արգելված է: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դեկտեմբերից չպատվաստված եւ կորոնավիրուսով վարակված անձանց բուժումը վճարովի դարձնելու՝ այս պահին դեռ քննարկման փուլում գտնվող որոշմանը:
«Օրերս ԵԽԽՎ-ն բանաձեւ էր ընդունել, ըստ որի՝ անձը չի կարող խտրական մոտեցման արժանանալ պատվաստվելուց հրաժարվելու կամ հակացուցում ունենալու պատճառով: Եթե նման որոշում կայացվի, դա խտրական է լինելու, եւ այն կարող է տարբեր ատյաններում՝ այդ թվում Սահմանադրական դատարանում վիճարկվել, պատգամավորները կարող են վիճարկել այն»,- նշեց փաստաբանը:
Ի՞նչ է անելու չպատվաստված քաղաքացին, եթե կորոնավիրուսային հիվանդության բարդացման դեպքում հոսպիտալացման անհրաժեշտություն առաջանա, այն դեպքում, երբ բուժումը՝ կախված հիվանդության թեթեւ կամ ծանր ընթացքից, կարող է շուրջ 800 000 դրամ արժենալ: Փաստաբանի խոսքով՝ նման դեպքում, եթե անձին ֆինանսական միջոցներ չունենալու դեպքում չհոսպիտալացնեն, նա պետք է նախ շտապ դիմի Մարդու իրավունքների պաշտպանին:
«Փաստաբանի պետք է դիմել, եթե չկան դրա համար բավարար ֆինանսական միջոցներ, կարելի է հանրային պաշտպանի ծառայություններին դիմել, վերջինը քայլեր ձեռնարկի, վարչական դատարան դիմի՝ գործողության կատարման հայցով՝ պատրավորեցնելով հոսպիտալացնել անձին, կամ պետք է ինչ-որ կերպ կատարի վճարումը բուժման համար, դրանից հետո ընդդեմ Առողջապահության նախարարության վիճարկի իրեն անվճար բուժօգնություն չտրամադրելը եւ վճարման գումարի չափով վնասի փոխհատուցում պահանջի՝ ներառելով նաեւ դատական, փաստաբանական ծախսերը: Կարծում եմ՝ ճիշտը վերջին տարբերակն է, որովհետեւ սա այն հիվանդությունն է, որը կարող է ճակատագրական լինել, եթե արագ քայլեր չձեռնարկվեն»,- նկատեց փաստաբանը:
Եթե, օրինակ, բուժհաստատությունը գումար չունեցող պացիենտին հոսպիտալացնի եւ բուժօգնություն ցուցաբերի, արդյո՞ք հետո վերջինի եւ քաղաքացու միջեւ «քաշքշուկ» չի առաջանալու՝ բուժման դիմաց վճարելու հարցում:
«Եթե պետությունը չի վճարում կազմակերպությանը, վերջինը պետք է որոշի՝ գումար պահանջելու՞ է քաղաքացուց, թե՞ իր նախաձեռնությամբ բուժօգնությունն անվճար է մատուցում: Եթե քաղաքացին գումար չի վճարելու բուժհաստատությանն ու, միաժամանակ, որեւէ քայլ չի ձեռնարկելու ընդդեմ պետության, բուժհաստատությունը կարող է քաղաքացու դեմ հայց ներկայացնել դատարան եւ այդ գումարը դատական կարգով նրանից բռնագանձի»,- պարզաբանեց փաստաբանը:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին