Հայաստանի հավաքականը շարունակում է միավորներ բաժանել
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ռեյկյավիկում մրցեց Իսլանդիայի ընտրանում հետ եւ խաղն ավարտեց 1:1 հաշվով, չնայած մինչեւ 77-րդ րոպեն խաղը շահում էր 1:0 հաշվով:
Գոլը մեր հավաքականի կազմում Սելարայանի փոխանցումից հետո առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Կամո Հովհաննիսյանը:
Այս խաղի սցենարը հիշեցրեց Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Այդ խաղում եւս մեր հավաքականը հաղթում էր, ուներ առավելություն, սակայն խաղավերջում անակնկալ գոլ բաց թողեց:
Հայաստան-Իսլանդիա հանդիպմանը զուգահեռ ընթանում էր Գերմանիա-Ռումինիա եւ Լիխտենշտեյն-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումները: գերմանացիներն ու հյուսիսմակեդոնացիները հաղթեցին եւ մեր թիմը հիմա արդեն երկրորդ տեղը 12 միավորով կիսում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ, որը երեք օրից տանը մրցելու է Գերմանիայի հետ:
Հայաստանի ընտրանին Բուխարեստում մրցելու է ռումինների հետ, եւ եթե ցանկանում է գրավել երկրորդ տեղը, պետք է գոնե չպարտվի:
Առաջին տեղը խմբում 16 միավորով Գերմանիան է:
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...