Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր մակարդակը միջակ է և շատ համեստ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Էլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներին ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել Արկի բեկորների պատճառով ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել է Հատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնը Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակը Ժամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ. Թրամփ ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը 5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախել Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան կիսաեզրափակիչում է

Այսօր մակարդակը միջակ է և շատ համեստԱրթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանըԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներինՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխելԱրկի բեկորների պատճառով ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել էՀատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնըՍևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակըԺամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ. ԹրամփՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախելՀայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան կիսաեզրափակիչում էՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումըԱպրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացըԴատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոններըԵրևանում հանքերը շահագործող ընդերք օգտագործողների համար բարեկարգման պահանջներ են սահմանվելԲեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներԱբովյանի 5 երիտասարդ բնակիչ ձերբակալվել է Երեւանում միջադեպի կապակցությամբՇուրջ 273 հա տարածքում կիրականացվեն անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ. ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ-ի միջև կնքվել է հուշագիրՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանցԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջըԻսրայելը Լիբանանի հարավում «անվտանգության գոտի» ստեղծելու պլան է ներկայացնումՈր հասցեներում ջուր չի լինիԶարիֆը կոչ է անում Իրանին հայտարարել հաղթանակի մասին և դադարեցնել պատերազմը. Foreign AffairsԿանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համարՀՀ ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալՄակրոնը մեղադրում է Թրամփին, որ նա «դատարկում է» ՆԱՏՕ-ն բովանդակությունիցԴադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնինՄեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. ՓաշինյանԱՄՆ հետախուզությունը համարում է, որ Իրանը դեռևս զգալի հրթիռային ներուժ ունի. CNNԻսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանությունՄերժվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարըՊայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿՀնդկաստանն ու Ադրբեջանը փորձում են վերականգնել քաղաքական վստահությունըՌուսաստանում երկաթուղային վթարի հետեւանքով տուժել է 22 մարդՀայաստանի պետական ջազ նվագախումբը 88 տարեկան էՊատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է նոր հնարավորություններովՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե«Օրիոն» տիեզերանավը լքեց Երկրի ուղեծիրըՍպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերումՀանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթարԳազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզումԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինՉարենցավան-Ֆանտան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհՎարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկիԻՀՊԿ-ն հայտարարել է, որ չորս «Ղադր» հրթիռ է արձակել ամերիկյան Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբԵրիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Հայաստան

Ոչ ոք չի կարող ենթարկվել ճնշումների՝ չպատվաստվելու համար

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է պատվաստման նշանակությունը համավարակի հաղթահարման և հանրային առողջության պահպանման համատեքստում, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ պատվաստումների կամ ՊՇՌ հետազոտության իրավական կարգավորումներ նախատեսող՝ ՀՀ Առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանը և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մարդու մի շարք սահմանադրական իրավունքների պաշտպանության, իրավական որոշակիության և համաչափության սկզբունքների տեսանկյունից խնդրահարույց են։

Գրասենյակը իր տարածած հայտարարության մեջ ներկայացրել է հիմնավորումները.

«Այսպես՝ Հրամանով պարտադիր պատվաստման անուղղակի իրավական կարգավորում է նախատեսվում, մինչդեռ պատվաստման հնարավոր բացասական հետևանքների դեպքում հստակ չեն առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմները։

Սրա վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նկատելով․ «առողջությանը պատճառված վնասի դեպքում փոխհատուցման առկայությունը իսկապես կարևոր է պարտադիր պատվաստման համակարգի ընդհանուր գնահատման համար»։

ԵԽ խորհրդարանական վեհաժողովն էլ, բացի փոխհատուցման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունից, անհրաժեշտ է համարել նաև, որ քաղաքացիները հստակ տեղեկացված լինեն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և որ ոչ ոք չի կարող ենթարկվել ճնշումների՝ չպատվաստվելու համար։

Նախարարի հրամանը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Պատվաստումը, ինչպես ցանկացած այլ բժշկական միջամտություն, ենթադրում է անձնական կյանքի միջամտություն, որը պետք է հիմնված լինի անձի ազատ և տեղեկացված համաձայնության հիման վրա։ Այս համատեքստում ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է սահմանվի բացառապես օրենքով, որն էլ հնարավորություն կտա գործարկելու մյուս, այդ թվում՝ փոխհատուցման մեխանիզմները։

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշմամբ վերահաստատել է այն իրավական դիրքորոշումը, որ «որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով»։

Իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էլ ՀՀ օրենսդրական գործընթացի գնահատման համատեքստում դեռևս 2014-ին արձանագրել է, որ ենթաօրենսդրությունը, տվյալ դեպքում՝ Նախարարի հրամանը, պետք է մնա «բացառապես օրենքով նախատեսվածի շրջանակներում» և ուստի՝ չպետք է պարունակի ֆիզիկական անձանց իրավունքների լրացուցիչ սահմանափակումներ կամ լրացուցիչ պարտականություններ։

Այսպիսով՝ Առողջապահության նախարարը չուներ իր կողմից կայացվող իրավական ակտում այնպիսի սահմանափակումներ նախատեսելու լիազորություն, ինչպիսիք կարող էին սահմանվել բացառապես օրենքով։ Նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ Նախարարը իրացրել է օրենսդիր մարմնի գործառույթը, ինչը հակասահմանադրական է։

Նման սահմանափակումներ չեն կարող մտցվել ոչ Նախարարի հրամանով, ոչ էլ, առավել ևս, առանձին հայտարարություններով։

Այս համատեքստում մտահոգիչ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարությունը, որում վարչապետը բառացիորեն նշում է․ «Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի»։

Ստիպողաբար պատվաստումների այս մոտեցումը բացարձակ անհամարժեք է հանրահռչակվող նպատակներին, ինչպիսին է պատվաստումների՝ հանրային առողջապահության և համավարակին դիմագրավելու հարցում ունեցած նշանակությունը։

Նշենք նաև, որ պատվաստման կամ առնվազն 14-օրյա պարբերականությամբ թեստավորման պահանջի չկատարման դեպքում կանխատեսելի չէ դրա հետևանքը, քանի որ որևէ այլ իրավական ակտում հետևանքներն ամրագրող կարգավորումներ չեն նախատեսվել։ Հրամանով նախատեսվող սահմանափակումները համաչափ չեն ինչպես ներպետական և միջազգային օրենսդրության, այնպես էլ մարդու իրավունքների համատեքստում։ Պատվաստման արդյունավետության մասին ապացույցներով հիմնավորված իրազեկում չի իրականացվում։

Բացի դրանից՝ ինքնին անհասկանալի է, թե ինչ հիմքով է սահմանափակում նախատեսվել «աշխատակիցների» կատեգորիայի նկատմամբ, քանի որ պատվաստումների ենթադրյալ նպատակը հանրային առողջության պաշտպանությունն է, իսկ համավարակը, բնականաբար, չի տարածվում միայն աշխատակիցների միջոցով։ Հարկ է նկատել, որ Նախագծով պատվաստման անուղղակի հարկադրանքից սահմանվող վերապահումները՝ որոշ պաշտոններ զբաղեցնող անձանց հարցում, խտրական մոտեցում է։ Անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի պաշտոնի տեսակը համաճարակաբանական որևէ միջոցառման և պետության առողջապահական քաղաքականության հետ։

Ընդհանուր առմամբ հիմնավորված և փաստարկված չէ, թե ինչպես են Հրամանում նախատեսված սահմանափակումները լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը։

Անհասկանալի է նաև ՊՇՌ թեստավորման հենց 14-օրյա պարբերականություն սահմանելը, երբ ենթադրվում է, որ անձը կարող է վարակիչ լինել նաև ՊՇՌ թեստավորումից հետո 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդաբար բոլոր օրերին։ Բացի դրանից՝ խնդրահարույց է ՊՇՌ թեստավորման՝ անձի դրամական միջոցների հաշվին իրականացնելը։ Վերջինիս կիրառումը հատկապես խնդրահարույց է նվազագույն աշխատավարձ ստացող կամ ցածր եկամուտ ունեցող աշխատողների համար, երբ ամսական երկու անգամ թեստավորման արժեքը աշխատավարձի զգալի մասն է կազմում։

Կարևոր է արձանագրել, որ աշխատավարձի հաշվին նման պահանջների կատարումը սեփականությունը, տվյալ դեպքում աշխատավարձը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքի սահմանափակում է: Նկատենք նաև, որ աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: Օրենքով պետք է սահմանվեն նաև աշխատանքից ազատման հիմքերը։

Այսպիսով՝ չնայած նրան, որ պատվաստումը կարևոր նշանակություն ունի համավարակին հակազդելու և հանրային առողջապահության իմաստով, բայց նախատեսված սահմանափակումները անհրաժեշտ և համաչափ չեն հետապնդվող նպատակին, խնդրահարույց են մարդու իրավունքների տեսանկյունից։

Հաշվի առնելով իրավական ակտի էական ազդեցությունը հանրային առողջապահական ոլորտում, այն առնվազն պետք է հանրային քննարկման դրվեր, ինչը ևս չի արվել։

Այս և ամբողջական առաջարկում ներկայացված մյուս հիմնավորումներով առաջարկում ենք․

1. անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը։

2. հետ կանչել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

3. կարգավորումները սահմանել օրենքով»։