Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր մակարդակը միջակ է և շատ համեստ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Էլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներին ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել Արկի բեկորների պատճառով ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել է Հատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնը Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակը Ժամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ. Թրամփ ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը 5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախել Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան կիսաեզրափակիչում է

Այսօր մակարդակը միջակ է և շատ համեստԱրթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանըԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներինՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխելԱրկի բեկորների պատճառով ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել էՀատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնըՍևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակըԺամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ. ԹրամփՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախելՀայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան կիսաեզրափակիչում էՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումըԱպրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացըԴատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոններըԵրևանում հանքերը շահագործող ընդերք օգտագործողների համար բարեկարգման պահանջներ են սահմանվելԲեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներԱբովյանի 5 երիտասարդ բնակիչ ձերբակալվել է Երեւանում միջադեպի կապակցությամբՇուրջ 273 հա տարածքում կիրականացվեն անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ. ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ-ի միջև կնքվել է հուշագիրՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանցԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջըԻսրայելը Լիբանանի հարավում «անվտանգության գոտի» ստեղծելու պլան է ներկայացնումՈր հասցեներում ջուր չի լինիԶարիֆը կոչ է անում Իրանին հայտարարել հաղթանակի մասին և դադարեցնել պատերազմը. Foreign AffairsԿանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համարՀՀ ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալՄակրոնը մեղադրում է Թրամփին, որ նա «դատարկում է» ՆԱՏՕ-ն բովանդակությունիցԴադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնինՄեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. ՓաշինյանԱՄՆ հետախուզությունը համարում է, որ Իրանը դեռևս զգալի հրթիռային ներուժ ունի. CNNԻսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանությունՄերժվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարըՊայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿՀնդկաստանն ու Ադրբեջանը փորձում են վերականգնել քաղաքական վստահությունըՌուսաստանում երկաթուղային վթարի հետեւանքով տուժել է 22 մարդՀայաստանի պետական ջազ նվագախումբը 88 տարեկան էՊատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է նոր հնարավորություններովՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե«Օրիոն» տիեզերանավը լքեց Երկրի ուղեծիրըՍպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերումՀանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթարԳազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզումԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինՉարենցավան-Ֆանտան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհՎարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկիԻՀՊԿ-ն հայտարարել է, որ չորս «Ղադր» հրթիռ է արձակել ամերիկյան Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբԵրիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Հայաստան

Գաղտնիքս առեւտրային թող մնա

Անկախության 30-ամյակի տոնը` «Դոմինո փրոդաքշն» ընկերության կազմակերպմամբ, ոմանց մեծ բավականություն պատճառեց, մյուսները սրբապղծություն համարեցին, ոմանց հիշողության մեջ այն մնաց Աննա Հակոբյանի արցունքներով, բայց այդպես էլ չիմացանք, ի վերջո, թե ինչքան փող է ծախսվել, եւ ովքեր են այդ ահռելի գումարը տրամադրել: Հայտարարեցին, որ գումարի չափն ու աղբյուրները «առեւտրային գաղտնիք» են` հրապարակման ոչ ենթակա, գրում է hraparak.am-ը։

Սակայն, ըստ «օդում կախված լուրերի», գումարի չափը 2 միլիոն դոլարից ավելի է։ «Դոմինո փրոդաքշնը»՝ որպես իշխանության ֆավորիտ կազմակերպություն, իշխանական քարոզչությունն է անում, պետական պատվերներ է ստանում` մեկ անձից գնումների սկզբունքով, առանց մրցույթի: Իսկ 2019 թվականի օգոստոսին էլ ԲՏԱ նախարարությունը շուրջ 1 մլն 200 հազար դրամի գովազդային ծառայություն է գնել «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ից: 

Սակայն նման միջոցառումներից գլուխ հանողները տարակուսում են, թե ինչի վրա կարող էր ծախսվել 2 միլիոն ամերիկյան դոլարը։ Կոպիտ հաշվարկներով` առավելագույնը 600 հազար դոլար կարող էր ծախսվել՝ դրոնների, համերգային մասի եւ «գունագեղ» էֆեկտների վրա։ Գուցե դրա համա՞ր է առեւտրային գաղտնիք մնում։ 

Ընկերության տնօրեն Աշոտ Առաքելյանը միջոցառման ավարտից 15 օր անց էլ շարունակում է պահպանել «կոմերցիոն գաղտնիքը»` չի ասում, թե ինչքան գումար է հատկացվել իրեն։ Չի մեկնաբանում նաեւ մեր փոխանցածը, թե, ըստ տարբեր հաշվարկների, միջոցառման ծախսերը բավականին ուռճացված են։

Իսկ հարցին` հնարավո՞ր է, որ բարերարների թվում եղել են Խաչատուր Սուքիասյանը եւ Սամվել Ալեքսանյանը, ասաց. «Ոչ», եւ ավելացրեց,  թե հովանավորները երեւացել են էկրաններին։
Տեղեկացրել էինք, որ Աշոտ Առաքելյանին եւ լիբանանահայ Սեւակ Սերոբյանին, որը խիստ ազդեցիկ մասոնական կապեր ու կոնտակտներ ունի, պատկանում է «Բյուրո» սրճարանը։ Աշոտ Առաքելյանն այս հարցին ի պատասխան ասաց․ «Ինձ հետ կապված չէ Սեւակ Սերոբյանը»։ Վերջինս, հիշեցնենք, «Դոմինո փրոդաքշն»-ի փայատերն է եղել, իսկ հիմա, ըստ նրանց երրորդ եւ նախկին գործընկեր Արամ Հարությունյանի, շարունակում է մնալ  որպես silent partner։

Աշոտ Առաքելյանն ասում է․ «Էդ որտեղի՞ց եք ճշտում՝ silent է՞,  թե՞ silent չէ։ Էդ ո՞վ է ասում։ Եթե Արամ Հարությունյանից եք քաղում Ձեր ինֆորմացիաները` ստել է»։ Ստել է, որ բաժնետերերի փոփոխությո՞ւն է եղել։ «Ոչ, բաժնետերերի փոփոխություն եղել է, բաժնետերերի 100 տոկոսի սեփականատերը ես եմ»,- ասաց նա՝ նշելով, որ ընկերության սնանկացում երբեւէ չի եղել։ Նաեւ վստահեցրեց, թե ընկերության անվանափոխություն էլ չի եղել։ Մինչդեռ համացանցում զետեղված արխիվային նյութերից տեղեկացանք, որ նախկինում այս ընկերությունը կոչվել է ոչ թե «Դոմինո փրոդաքշն», այլ «Դոմինո վիդեո փրոդաքշն», իսկ 2013-ին  ՏՄՊՊՀ նիստում «Դոմինո վիդեո փրոդաքշնը» տուգանվել էր կեղծ տեղեկություններ հրապարակելու եւ անբարեխիղճ մրցակցության համար։ Ի դեպ, այս ընկերության հետ կապված հանրային ռեզոնանսի արդյունքում մի հետաքրքիր լուր էլ շրջանառվեց, թե Աշոտ Առաքելյանը «Կյանքի խոսք» կազմակերպության անդամ է, ինչին նա արձագանքեց․ «Առաջին անգամ եմ նման արտահայտություն լսում»։