Կրակոցներ Գավառում. կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոշ հանգամանքներ են պարզել նշված դեպքից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է՝ Յ. Աֆրիկանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանը և 39-ամյա Արտուշ Գրիգորյանը նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Ա. Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ միմյանց մեջ խոսք ու զրույցը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի։
Այդ ամենից հետո Ա. Գրիգորյանը իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակոց է արձակել, ինչի հետևանքով Յ. և Հ. Աֆրիկյանները մարմնի տարբեր մասերում մարմնական վնասխվածքներ են ստացել, ինչից հետո արդեն Յ. Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են մարմի տարբեր հատվածների բազմաբեկորային վնասվածքներ, իսկ Հ. Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։
Ոստիկանները տաք հետքերով պարզում են Ա. Գրիգորյանի գտնվելու վայրը և օպերատիվ խմբով մեկնում այնտեղ։ Այնուհետև մարզի ոստիկանապետի, ոստիկանության Գավառի բաժնի պետի գլխավորությամբ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Գրիգորյանը ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով ներկայանում է ոստիկանության Գավառի բաժին՝ իր հետ բերելով նաև ողորկափող հրացանը։
Փաստի առթիվ ավագ քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ Ա. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել;

















































Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել
Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին