Հատվածներ Ալեն Սիմոնյանի և Քրիստինե Պողոսյանի՝ հանրությանը հիմարացնող ելույթներից
Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմմբերի 6-ին, երբ ադրբեջանական բանակը լուրջ առաջխաղացում ուներ պատերազմի դաշտում, երբ Նիկոլ Փաշինյանին առաջարկվում էր հրադադար ու նա էլ մերժում էր՝ թողնելով, որ թշնամին հասնի միչև Շուշի, հանրությունից ոչ միայն իրականությունը թաքցվում էր, այլև ներկայացվում էր հակառակը, թե հայկական բանակը վերջնական ու վճռական հարված է հասցնում Ադրբեջանին։
Պատերազմի տարեգրությունը ներկայացնելիս դետալ առ դետալ անդրադառնում ենք հանրությանը մոլորեցնելու դրսևորումներին։ Կարող եք ամփոփումները դիտել Yerevan.Today-ի՝ «44-օրյա․ պլանավորված պարտություն» բաժնում։
Այժմ ցուցադրում ենք այդ արտաքուստ ոգևորող, բայց իրականում սուտը քարոզող երկու ելույթ, որոնք եղել են 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, ԱԺ ամբիոնից։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում է․ «Ես ուզում եմ, որ իրենք իմանան իրենց խաբում են, խաբում են ամենալկտի ձևով, և Ադրբեջանը ոչ մի հաջողություն ռազմական առումով չունի։ Մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորներին գցում են մասաղաց, որ Իլհամ Ալիևը կամ որևէ ադրբեջանցի պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անի կամ լուսանկար տեղադրի։ Վստահեցնում եմ, որ ադրբեջանցիներն Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևն իր պառվանախշունով փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանն աղքատության մեջ»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր անդամ Քրիստինե Պողոսյանն էլ ասում էր․ «Իլհամ Ալիևը երեկ ասել է՝ ես կգնամ հորս ճանապարհով։ Վերջապես, ժողովուրդ, վերջապես Իլհամը սկսեց խոսել ճշմարտությունը։ Այո, հարգելիս, ոնց հայրիկդ պարտվեց հայոց բանակից, այդ ճանապարհով վստահ քայլում ես դու։ Հստակ իմացիր՝ ճիշտ հասնելու ես հայրիկիդ ճանապարհին։ Ավելին ասեմ, Իլհա՛մ, հայրիկդ վաղուց չկա, քեզ չե՞ն ասել, որ չտխրես։ Չգիտեմ՝ ով է քեզ էս վիճակում պահում։ Հայոց ազգի արծիվ հերոսներ, իմ զինվոր եղբայրներ, դուք անհաղթելի եք, մենք ձեր թիկունքում ենք, պահանջված դեպքում էլ՝ ձեր կողքին կանգնած։ Հայաստանը հաղթելու է, Արցախը չի գրավվելու, մենք հաղթելու ենք, և հաղթանակը շատ մոտ է»։
Մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ