Չեռնոգորիայի դատարանը ձերբակալել է գործարար Իսմայիլովին
Մոսկվայի Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր, գործարար Թելման Իսմայիլովը ձերբակալվել է Պոդգորիցայի դատարանի կողմից եւ անազատության մեջ կլինի մինչեւ նրան Ռուսաստանին հանձնելու մասին Չեռնոգորիայի իշխանությունների որոշումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա փաստաբան Մարինա Ռուսակովային:
«Պոդգորիցայի դատարանը ձերբակալեց Իսմայիլովին, նա կմնա տեղական քննչական մեկուսարանում մինչեւ Չեռնոգորիայի իշխանությունների որոշումը՝ հանձնել նրան Ռուսաստանի Դաշնությանը, թե ոչ: Փաստաբաններն արդեն բողոքարկել են այս որոշումը: Նրանք խնդրում են Իսմայիլովին գրավի դիմաց ազատ արձակել»,- ասել է նա:
Ռուսակովան նշել է, որ Իսմայիլովը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Չեռնոգորիայում քաղաքական ապաստան է խնդրել: Փաստաբանի խոսքով այս հարցով դատարանը առանձին որոշում կկայացնի:
«Չեռնոգորիայի դատարանը առանձին նիստ կանցկացնի Իսմայիլովին քաղաքական ապաստան տրամադրելու հարցով, դա ուղղակիորեն կապված չէ նրա արտահանձնման նիստերի եւ նրա ձերբակալման մասին բողոքի հետ»,- բացատրել է նա:
Ավելի վաղ չեռնոգորյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր, ձեռներեց Թելման Իսմայիլովը ձերբակալվել է Պոդգորիցայում՝ Ռուսաստանի կողմից տրված հայտի հիման վրա:
Ռուսաստանում Իսմայիլովին հեռակա մեղադրանք է առաջադրվել սպանության եւ զենքի անօրինական շրջանառության համար: ՌԴ Քննչական կոմիտեում գործարարին համարում են 2016թ. գործարարներ Վլադիմիր Սավկինի եւ Յուրի Բրիլյովի սպանության կազմակերպիչը։ Ըստ հետաքննության վարկածի՝ մեղադրյալը հանցագործության ծրագիրը մշակել է իր եղբայրներ Ռաֆիկ եւ Վագիֆ Իսմայիլովների հետ միասին:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...