Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվի Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters Պետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026 Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներից TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան Հիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհը Հեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունի ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026

Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախելՀրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու․ Նիկոլ ՓաշինյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթինՎահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետՍպիտակ տան մոտ Կոլոմբոսի արձանն է տեղադրվելԻրանը հայտարարել է, որ կթիրախավորի Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները
Հայաստան

Արցախը դատարկվում էր, Ռուստամը հասկացավ՝ Արցախն ընկնելու է. պատմում են «Սեւ հովազի» մարտական ընկերները

«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը դեռ պատերազմի երկրորդ օրը Արցախ գնալիս՝ մեքենաների մեծ հոսքից է հասկացել, որ Արցախն ընկնելու է։ NEWS.am-ի հետ զրույցում Ռուստամ Գասպարյանի եղբայրն ու մարտական ընկերները պատմել են Գասպարյանի եւ նրա որդու՝ Ռաֆայելի զոհվելու հանգամանքներից եւ Հադրութի անկման վերաբերյալ որոշ բացահայտումներ արել։

«Սեւ հովազ» ջոկատի հրամանտարի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի խոսքով, սեպտեմբերի 27-ին Ռուստամ Գասպարյանը բազմիցս զանգել է Պաշտպանության նախարարություն եւ Գլխաբոր շտաբ ու թույլտվություն խնդրել կամավորների հետ Արցախ մեկնելու համար, սակայն նրան մերժել են, թե մոբ են հավաքում։ Մեկ օր անց է միայն Գասպարյանին հաջողվել Արցախ մեկնելու թույլտվություն ստանալ։

«Հրամանատար Գասպարյանն ասում էր՝ մոբով խամ տղեքի եք տանում, մենք պատրաստ ենք։ Ինքը կռվում էր, վիճվում հետները, որ չի կարող նման բան լինել, տղերքը հավաքված են, թույլ տվեք գնամ, չէին թույլատրում, մի կերպ համոզելով, կռվելոցվ թույլ տվեցին։ Մենք շարժվեցինք դեպի Երեւան, որպեսզի ստանանք համապատասխան հանդերձանքը։ Զարմանալի էր, որ մենք 150 հոգով գնացել էինք, դե պատերազմ է, մարդիկ են զոհվում ու հանկարծ մեզ ասում են՝ շատ եք եկել, օրենքով մի վաշտը պետք է 98 հոգի լինի, մնացածը պետք է հետ գնան։ Ռուստամը բարկացավ, ասաց՝ չհասկացա, պատերազմ է ու դուք ասում եք շատ եք եկել, 98-ով պիտի լինեիք, ինչ օրենք, պատերազմում չգրված օրենքներ կան։ Էնտեղ ջոկատներ կային, որոնք 98 հոգի չկային, մեր տղաներին համոզեցինք, որ որոշներին էդ ջոկատների վրա գրանցենք, որ օրինական լինի եւ տեղեկանքով հետ վերցրինք մեր տղերքին։ Շարժվեցինք դեպի Արցախ։ Ցավալին էն էր, որ ամբողջ ճանապարհին Արցախից եկող մեքենաներ էինք տեսնում, Արցախը դատարկվում էր։ Հրամանատար Գասպարյանը, հասկացավ, որ Արցախն ընկնելու է։ Ձեռքով խփում էր մեքենայի ղեկին ու ասում՝ էս ինչ են անում, դատարկում են Արցախը, միգուցե ուզում են տալ, եւ մենք հասկացանք, որ ինչ-որ բան էն էն չի»,- հիշում է Սերոբ Գասպարյանը։

«Սեւ հովազ» ջոկատը նախ Ստեփանակերտ է գնացել, մեկ օր այդտեղ մնալուց հետո, առավոտյան նրանց տեղափոխել են ինչ- որ վայր։

«Մեզ տարան ինչ-որ մի անմարդաբնակ տարածք, ոչ ոք չկար, «Կամազ»-ներով հանեցին դիրքեր։ Հրամանատարի շնորհիվ, որն Արցախում ամեն թուփ գիտեր, մոտավորապես հասկացանք, թե որտեղ ենք գտնվում։ Ո՛չ կապի միջոց կար, ո՛չ մարդ, որը մեզ ցույց կտար, որ օրինակ, թուրքն էս կողմից է գալու, դեմդ սար, հետեւդ՝ ձոր, թե կրակոցը որ կողմից է գալիս, չես կարող հասկանալ։ Գիշերեցինք էդտեղ։ Առավոտ սարից մի զինվոր իջավ, չէինք իմանում՝ թուրք է, թե չէ, կանչեցի, ասաց՝ մեզ երկու օր առաջ են բերել, մենք էլ չգիտենք՝ ուր ենք, այ էս վիճակն էր։ Ռուստամն իր տեղը չէր գտնում, որովհետեւ էդտեղ դիրքային կրակոցներ էին, ինքը չէր հարմարվում դրա հետ։ Զանգեց Արցախի նախագահին, ասաց՝ ես չեմ եկել էստեղ սելֆի անելու, ես եկել եմ պատերազմելու, խնդրում եմ մեզ տեղափոխեք այնպիսի վայր, որ մենք ինչ-որ գործողություն անենք»,- պատմում է Սերոբ Գասպարյանը։

Հոկտեմբերի 10-ին «Սեւ հովազ» ջոկատի անդամներին տեղափոխել են Հադրութի «Թութակներ» կոչվող վայր։ Մինչ այդ Ռուստամ Գասպարյանը, որդին, Սերոբ Գասպարյանը եւ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը գնացել են ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մոտ եւ թշնամու տեխնիկայի դեմ կռվելու համար համապատասխան զենք պահանջել, բայց ըստ Սերոբ Գասպարյանի՝ ՊԲ հրամանատարն ասել է, թե զենք չունեն, ունեն միայն երեք ռացիա։

«Մենք տեղափոխվեցինք Հադրութ, Տող գյուղ մենք շարասյունով էինք գնացել, իրարից հեռու։ Մութ էր, մենք հրամանատարի հետեւից էինք գնում, դիմացի մեքենաներին կորցրինք, որովհետեւ մեզ ուղեկցողը նրանց մտցրել էր Տող գյուղ, մենք դա չտեսնելով բարձրացանք «Թութակներ»։ Այդ ընթացքում ուժեղ հրետակոծություն էր տեղի ունենում դեպի «Թութակների» ճանապարհը։ Մենք զինվորների տեսանք, որոնք ոտքով հետ էին իջնում, հարցրեցինք, թե էսպիսի մեքենաներ բարձրացե՞լ են, սրանք վախից չէին կարողանում խոսել։ Հարցրեցինք, թե ուր են գնում, ասացին, որ շրջափակման մեջ են ընկել ու հետ են փախնում։ Պարզվեց Մալաթիայի մոբի տղերքն են։ Առաջացանք դեպի հրետակոծությունը, տեսանք, որ չորս «Ուրալի» են խփել, մոտ 60 զոհ կար, հրամանատար չկար, ասել էին՝ բարձրացեք, էս ինչ մարդիկ ձեզ կդիմավորեն։ Էս մարդիկ էլ խամ, իրար կպած մեքենաներով գնացել էին, ու հրետանին խփել էր»,- հիշում է Սերոբ Գասպարյանը։

Հասնելով Տող գյուղ, «Սեւ հովազի» անդամները տեսել են, որ գյուղում մոտ 500 մարդ կա, որոնց մեջ թե զինվորականներ են եղել, թե կամավորներ, բայց առանց հրամանատարի։

«Ռազմական ոստիկանությունից էին երկու հոգի եղել։ ԱԹՍ էր թռչում դպրոցի վերեւը։ ԱԹՍ-ն երբ պետք է հարվածի, ձայնն ուժեղացնում է, մի քանի անգամ էդպես ձայնն ուժեղացրեց, բայց չկարողացավ մեզ գտնել։ Ռազմականի տղերքը ԱԹՍ-ների ձայնը լսելուց՝ գնացել էին, ժողովուրդը անտեր էր մնացել։ Մեզ ասացին, որ Արցախի նախագահը առավոտը պիտի գա, «սպեցնազից» էլ հետը 60 հոգի պիտի գա, որ մենք պետք է Հադրութը գրավենք։ Լույսը չբացված, մեզ ասացին, որ դիրքեր պիտի բարձրանանք, էդ ժամանակ տղաս ոտքը վնասեց, ես իրեն պետք է իջեցրի հոսպիտալ։ Իսկ առավոտը, որ պետք է գային ու մենք Հադրութը գրավեինք, ոչ ոք չեկավ։

Երբ այս մասին ես բարձրաձայնեցի, Արցախի նախագահն արձագանքեց ու հայտարարեց, որ «Ալֆա» ջոկատը, որը մեզ հետ պետք է գար Հադրութը գրավենք, չեկան։ Հրամանատարն առաջարկեց հենց նույն օրը Հադրութը վերցնել, որովհետեւ այդ ժամանակ Հադրությում ընդամենը 60-ից 100 թուրք կային, երեւում էր, որ դա ոչ թե պատերազմով գրավված է, այլ՝ հանձնված։ Ժողովուրդն ու զորքը էդտեղից տարհանվել էր։ Հրամանատարը, բայց ասել էր, որ եթե վերցնի Հադրութը, իրեն հավելյալ օգնություն է պետք լինելու, բայց չհամաձայնեցին օգնել։ Տղայիս տուն բերելուց հետո, նորից կամավորներ հավաքեցի ու գնացի Հադրութ։ Այդ ժամանակ արդեն Հադրութում մոտ 3000 թուրք էր լցված։ Կանոնավոր բանակ էդտեղ չկար, բերում էին մոբին, ԱԻՆ-ին, Ոստիկանությանը։ Մոբից ոչ ոք չէր մնում, բայց երբ լսում էին, որ «Սեւ հովազը» էդտեղ է, միանում էին մեզ»,- պատմում է Գասպարյանը։

Հոկտեմբերի 15-ին՝ Սերոբ Գասպարյանի ծննդյան օրը, Ռուստամ Գասպարյանը բարձրացել է դիրքեր, եղբորը հորդորելով մնալ տեղում։

«Իրենք բարձրացան վերեւ, մենք 4-ով մնացինք ներքեւում։ Մինչեւ երեկո ժամը 9-ը Ռուստամի հետ կապի մեջ էի։ Այդ ժամանակ մեր տղաներից մեկն ասաց՝ արի աղոթք անենք, արեցինք ու երբ նայեցի վերեւ՝ տեսա, որ «Բայրաքթարը» նկարում է, հետո առաջացավ դեպի Թութակներ, էնտեղ էլ մի քանի անգամ նկարեց, ու պայթյուն տեղի ունեցավ, որի ժամանակ էլ զոհվեցին Ռուստամի որդին՝ Ռաֆայելը, եւս 3 մարդ, իսկ Ռուստամն էլ ծանր վիրավորվեց»,- պատմում է Սերոբ Գասպարյանը։

Ռուստամ Գասպարյանին այդ գիշեր վիրահատել էին Ստեփանակերտում, հաջորդ օրը տեղափոխել Գորիս, իսկ հետո էլ Երեւան։ Հոկտեմբերի 17-ին, սակայն, Ռուստամ Գասպարյանը մահացավ։ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատարին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Մանրամասները՝ տեսանյութում։