Հրամանատարի հրամանին դեմ գնալով՝ մասնակցել է թեժ մարտերի
44–օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահե Նիկողոսյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Հոր՝ Խաչիկ Նիկողոսյանի ձեռքին որդու խաչն է, որն ընկերուհին էր նվիրել երդմնակալության արարողության ժամանակ, եւ մի կտոր այն հազարավոր բեկորներից, որոնցից մահացու վիրավորում է տղան ստացել։
«Շատ յուրահատուկ տղա է, ինձ համար ինքը միշտ ներկա է, ես միշտ նրան սպասելու եմ։ Ամեն տեղ Վահես յուրահատուկ էր, խիզախ։ Կյանքը եռում էր նրա մեջ։ Վահես ապահով տեղում էր, բայց տեսնելով, որ կռիվը քաղաք է հասնում, հրամանատարի հրամանին չի ենթարկվում ու գնում է՝ ասելով, որ ընկերներիս հետ պիտի լինեմ»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմում է տիկին Սեդան։
Վահեն բանակ էր զորակոչվել 2020.թ–ի հունվարի 27–ին, ծառայում էր Մարտունիում։ Պատերազմի օրերին նա, դեմ գնալով հրամանատարի հրամանին, ինքնակամ տեղափոխվել է Մարտունի-3, մասնակցել թեժ մարտերի, որտեղ նոյեմբերի 4–ին զոհվել է։ Որդու հետ տիկին Սեդան վերջին անգամ նոյեմբերի 2–ին էր խոսել, զոհվելու լուրը նոյեմբերի 13–ին են իմացել։
Նշենք, որ Երեւանի թիվ 201 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է Վահեն, ռազմագիտության դասասենյակն այսօր անվանակոչվեց նրա անունով։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ