Ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում հիպոթեկային վարկ ունեցողների եկամտահարկի վերադարձի արտոնության մասով
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության մասին։
«Սիրելի հայրենակիցներ, երևի արդեն տեղյակ եք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության համակարգը։
Քանի որ հետաքրքրությունը այս համակարգի և փոփոխությունների նկատմամբ բավականին մեծ է՝ ինչպես պոտենցիալ գնորդների, այնպես էլ կառուցապատողների կողմից, մի քանի կարևոր պարզաբանումներ անեմ։
Եվ այսպես
● Սահմանափակումները չեն տարածվի արդեն իսկ գործող վարկերի վրա։ Այսինքն՝ անկախ նրանից, թե որ գոտում է ձեր ձեռք բերած անշարժ գույքը, եթե արդեն իսկ օգտվում եք եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունից, ապա կշարունակեք օգտվել մինչև վարկային պայմանագրի ավարտը։
● Եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի մեկը, ապա ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե հիպոթեկային վարկը երբ կձևակերպվի, և անշարժ գույքը որ գոտում է, եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունը կպահպանվի։
Հիմա մի քանի պարզաբանում այն անշարժ գույքերի մասով, որոնց շինթույլտվությունը ստացվելու է 2022 թվականի հունվարի 1-ից հետո։
Այս դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե ՈՐ ԳՈՏՈՒՄ է անշարժ գույքը և ԵՐԲ Է ԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ (վարկը երբ է ստացվել):
● Եթե շենքը գտնվում է 1-ին գոտում (Երևանի Փոքր Կենտրոն), ապա մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:
● Եթե շենքը գտնվում է 2-րդ գոտում, ապա մինչև 2023 թվականի հունվարի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:
● Եթե շենքը գտնվում է 3-րդ գոտում, ապա մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:
● Եթե շենքը գտնվում է Երևանի մնացած գոտիներում, ապա մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:
● Մի թյուրըմբռնումից ևս խուսափելու համար։ Խոսքը վերաբերում է եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու համար դիմելուն։ Իսկ փոխհատուցումը արդեն ԳՈՐԾԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ։
Օրինակ՝ եթե ասում ենք, որ 2-րդ գոտու համար արտոնությունը կգործի մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ստացված վարկերի դեպքում, դա նշանակում է, որ այդ ժամկետում կնքված վարկերի ամբողջ ժամանակահատվածում (10, 15 կամ 20 տարի՝ էական չէ) կշարունակեք ստանալ փոխհատուցումները։
● Կրկնեմ, որ այս ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի մեկը։ Ասենք, եթե 1-ին գոտում կառուցված շենքից բնակարան գնեք անգամ տարիներ անց, ապա կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ։
● Մարզերում կառուցված անշարժ գույքի համար սահմանափակումներ չեն մտցվում. եկամտային հարկի վերադարձի համակարգը, ինչպես կա այնպես էլ կշարունակի գործել։
● Ինչպես պարզել՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐ ԳՈՏՈՒՄ Է։ Այստեղ տեղադրում եմ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) քարտեզը՝ Երևան քաղաքի համար»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...