«2018-ի ապրիլն էր… Դու զանգահարեցիր, ասեցիր «ապեր, մեր բալիկին /Նարեիս/ փոխանցի, որ ես իր կողքն եմ» . դա քո էությունն էր, Հայկո ջան». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավագույնները մեզ թողնում ու հեռանում դեպի հավիտենություն:
Քո մասին ճշմարիտ խոսքեր շատ են հնչել ու վստսահ եմ դեռ շատ են հնչելու, ախպերս։
Դու բարության ու խաղաղության հոմանիշ էիր։
Հիշում եմ 2005-ը։ Ես՝ երիտասարդ ու անփորձ գործիչ, որոշել էի առաջադրվել Ալավերդու քաղաքապետի ընտրություններում։
Ընկերներս՝ Արմեն Աշոտյանն ու Արման Սահակյանն, առաջարկեցին մեր ուժերով մշակութային տոն պարգեւել իմ փոքրիկ հայրենիքի բնակիչներին։
Տղերքը մեր Մենչի ու Գրիշի հետ ամեն ինչ անում էին դրա համար։ Դու Հայաստանում չէիր, բայց զանգահարեցիր, ասեցիր,որ տոմս ես առնում ու պետք է «երգես ախպորդ համար»։ Ու եկար հասար:
Դա էր քո տեսակը՝ միշտ կանգնել մտերիմների կողքին։
Հաճախ չէինք խոսում, բայց ամենակարեւոր պահերին դու միշտ սատար էիր կանգնում։
2018-ի ապրիլն էր… Դու զանգահարեցիր, ասեցիր «ապեր, մեր բալիկին /Նարեիս/ փոխանցի, որ ես իր կողքն եմ» ։ Ու դա քո էությունն էր, Հայկո ջան։
Վերջերս ճակատագրի բերումով միշտ տխուր առիթներով էինք հանդիպում։
Վերջին անգամ հանդիպեցինք ամիսներ առաջ մեր ընկերներից մեկի ծնողի հոգեհանգստին։
Ասեցիր՝«ախպերս, անպայման հանդիպենք սեղանի շուրջ մեր ջահելությունը հիշենք»։
Չհանդիպեցինք իմ պատճառով, ես ինչպես միշտ «խառն էի գործերով»։
Վստահ եմ, դեռ հանդիպելու ենք երկնային հարկերում։
Հանգչիր խաղաղությամբ, Լավ Մարդ»։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն