44 օր շարունակ մենք «հաղթում էինք», իսկ իրականում պարտվել էինք պատերազմի սկզբից ժամեր անց
44 օր շարունակ մենք "հաղթում էինք", իսկ իրականում պարտվել էինք պատերազմի սկզբից ժամեր անց։ Թշնամին մեզանից լավ էր տիրապետում Արցախի տարբեր վայրերում տեղակայված ՀՕՊ համակարգերի մասին տեղեկություններին։ Պատերազմի սկզբից ժամեր անց, "Արցախի օդը այդքան պաշտպանված երբեք չի եղել" ասածը հոդս ցնդեց ՀՕՊ-երի հետ միասին։
Անպաշտպան օդով պատերազմի շարունակումը արդեն իսկ դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Բայց դե պետք էին հազարավոր զոհեր, որպեսզի ապագա խաղաղության քարոզը էլ ավելի հեշտ ընդունվի։ Կրկնեմ` զոհերը ոչ թե մինչև արյան վերջին կաթիլ հայրենիքը պաշտպանելու համար էին պետք, այլ հայրենիքը թուրքին հանձնելու դավաճանական ծրագիրը ավարտի հասցնելու։
Պատերազմի ելքը կանխորոշված էր շատ ավելի շուտ քան այն սկսվել էր։
Կանխորոշված էր, երբ գեներալ Մանվելին էին սպանում, երբ Նախագահ Քոչարյանին էին կալանավորում, երբ զինվորին ելակ ու խորոված էին բաժանաում, երբ ոչ մեկին պետք չեկող ՍՈՒ էին առնում, երբ "զինվորները զոհվում էին հանուն ոչնչի", երբ փամփուշտները ձուլում ու զարդեր էին սարքում և ի վերջո երբ "Արցախը Հայաստան է և վերջ"։
Մնացած ամեն ինչը թատրոն էր` արյունով ողողված թատրոն։
Թատրոնի հանդիսատեսի մեծ մասն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է իրականում կատարվել։ Դե ավելի կարևոր թեմաներ կան` մանումենտի տներ, կերան, թալանեցին և այլն...

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը