Անշարժ գույքի սիրահար Տիգրան Խաչատրյանը. ինչ ունեցվածք ունի նախարարը
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրերը։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խչատրյանի՝ 2020 թվականի ներկայացրած հայատարարագիրը։
Նախարարը Երեւանի կենտրոնում ունի մեկ բնակարան, երկու հողամաս՝ մեկը Կոտայքի մարզի Ջրվեժում, մյուսը՝ Տավուշի մարզի Դիլիջանում, մեկ ամառանոց՝ Շենգավիթում, մեկ ավտոտնակ ու անհատական բնակելի մեկ տուն՝ Ջրվեժում։ Ի դեպ, Խաչատրյանը բնակարանը գնել է 2016 թվականին, երբ զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։
Ավտոմեքենա չունի։ Համենանյդեպս, այդպես նշված է իր հայտարարագրում, իսկ պաշտոնը ստանձնելու հայտարարագիր դեռ չի ներկայացրել Խաչատրյանը, որպեսզի պարզենք՝ ունի՞, թե՞ ոչ։ Նշենք, որ նախարարն ունի 28 հազար 100 դոլարի չափով պարտատոմսեր ունի, իսկ հանձնած ավանդերը կազմել են 15000 դոլար։ Բանկային հաշիվները կազմել են 206 դոլար, 350.000 դրամ , իսկ կանխիկ դրամը՝ 18.000 դոլար։
Տիգրան Խաչատրյանի նախորդ տարվա եկամուտը, բացի ստացած փոխություններից, 13 մլն 222 հազար դրամ աշխատավարձն է, որը նա ստացել է, երբ էկոնոմիկայի նախարար էր։ Բացի այս, տրված փոխառություններից ստացած տոկոսը կազմել է 517.000 դրամ, եւ 554 դոլար։ Ստացված փոխառությունը 825 000 դրամ։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը