Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո
Մեր կարծիքով, բոլոր աշխատողներն ունեն հոկտեմբերի 2-ից հաշված 14 օր ժամանակ առաջին ՊՇՌ սերտիֆիկատը ներկայացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը` պարզաբանելով, թե արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո
:«Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո
Մեր կարծիքով՝ ոչ, առնվազն երկու պատճառով՝
-Առաջին՝ աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողին գործատուն չի կարող օրենքով չնախատեսված դեպքում արգելել աշխատելը, իսկ առողջապահության նախարարի հրամանն ի ուրախություն մեզ օրենք չի, թեև նման ձգտումներ ունի:
-Երկրորդ՝ ըստ առողջապահության նախարարի հրամանի, աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման սերտիֆիկատը: Ինչպես տեսնում եք՝ ասվում է 14 օրը մեկ: Հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, հետևաբար հաշվարկը կատարվելու է հաջորդ օրվանից:
Մեր կարծիքով, բոլոր աշխատողներն ունեն հոկտեմբերի 2-ից հաշված 14 օր ժամանակ առաջին ՊՇՌ սերտիֆիկատը ներկայացնելու համար:
Այս ժամանակը մեզ համար բավարար կլինի իրավապաշտպանական գործողությունները կազմակերպելու համար:
Մոտ օրերս կհրապարակենք փաստաբանների տվյալները, որոնց կարող եք դիմել անվճար հիմունքներով, եթե ձեր իրավունքները կխախտեն:
Գործատուներին վերաբերող թեմային կանդրադառնամ մոտ օրերս: Միայն պետք է նշեմ, որ եթե գործատուն աշխատողի իրավունքները առողջապահության նախարարի հրամանի հիման վրա սահմանափակի, ապա կարող է լուրջ վնասների առջև կանգնել:
ԱՄՓՈՓՈՒՄ՝
1. Եթե հոկտեմբերի 1-ին գործատուն կպահանջի ՊՇՌ սերտիֆիկատ, կարող եք պնդել, որ դուք ունեք դեռևս 14 օր ժամանակ, առաջին ՊՇՌ սերտիֆիկատը բերելու համար.
2. Եթե ձեզ գործատուն չթույլատրի աշխատանքի, անպայման ստեղծեք ապացուցողական նյութեր, օրինակ՝ նամակ գրեք գործատուին, որ ինքը ձեզ չի թույլատրում, իսկ դուք պատրաստ եք աշխատելու, ինչպես նաև դիմեք «Ազատ կամք» նախաձեռնությանը.
3. Եթե գործատուն կարգապահական վարույթ է սկսում ձեր նկատմամբ, ապա դիմեք «Ազատ կամք» նախաձեռնությանը, [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ 010 440333 հեռախոսահամարին զանգահարելով.
4. Մենք մոտ օրերս կհրապարակենք մեր հետագա գործողությունների պլանը»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ