Կառավարության անդամները կգան խորհրդարան. բյուջեի քննարկումները սկսվում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի կառավարությունը պատրաստվում է սեպտեմբերի 27-ին խորհրդարան ներկայացնել 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ըստ մեր աղբյուրների՝ կատարողականը կներկայացնի ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը: Այն դեռեւս կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Խաչատրյանի հետ խորհրդարան պետք է գա նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ այս քննարկումը հետաքրքիր է լինելու այն առումով, որ նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը պետք է ներկայացնի այն, ինչի ժամանակ ինքը ո՛չ նախարար է եղել ու ո՛չ էլ տեղյակ է, թե ինչ ծախսեր են իրականացվել ու ինչի համար:
Մենք տեղեկացանք, որ Խաչատրյանին այս օրերին «պատրաստում են» այդ քննարկմանը, քանի որ խորհրդարանի ընդդիմությունը կարող է տհաճ դրության մեջ դնել նորանշանակ նախարարին: Կարելի է ասել՝ ԿԲ նախագահին էլ ուղարկում են խորհրդարան Խաչատրյանին «թիկունք» լինելու, «դուխ տալու» համար:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը