ՔՊ-ական որոշ պատգամավորների բնակարանի վարձը կվճարի ԱԺ-ն
Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երևանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային ժողովը:
Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԺ աշխատակազմից փոխանցել են, որ բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը: Յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100,000-ական ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թվականի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման:
Լրատվամիջոցը նշում է, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններով էլ յուրաքանչյուր ամիս պատգամավորներին նաև 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի գումար է փոխանցվում: Ըստ ԱԺ տրամադրած տեղեկության՝ ընդդիմադիր խմբակցություններից բնակարանի վարձի համար դեռ չեն դիմել ԱԺ աշխատակազմին:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը