Տարբեր կողմերից Առուշի վրա փորձում են ճնշում գործադրել․ Առուշ Առուշանյանի հայր
Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գորիսում օրեր առաջ Առուշ Առուշանյանի հարազատների և մի խումբ երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ քաղաքական տարբեր հայացքների պատճառով։ Տարածված տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հոր՝ Գագա Առուշանյանի հետ, որը հերքեց այդ լուրը։
«Եթե նման բան լիներ, ապա ես տեղյակ կլինեի, դրանք, պարզապես, բամբասանքներ են: Տարբեր կողմերից Առուշի վրա ճնշում են փորձում գործադրել, որ ոչ մի հարցում նա չհաջողի, բայց դա իշխանությանը չի հաջողվի, ամեն ինչ կլինի ժողովրդի կամոք»,- ընդգծեց Գագա Առուշանյանը:
Առուշ Առուշանյանի հայրը վստահ է՝ տղայի քարոզարշավին չմասնակցելը չի կարող բացասական ազդեցություն ունենալ ՏԻՄ ընտրությունների արդյունքներում. «Ժողովուրդը իմաստուն է, շատ լավ ճանաչում է և՛ Առուշին, և՛ իշխանությանը: Իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմինն էլ է ուզում վերցնել իր ձեռքը, բայց դա չի լինի: Եթե ժողովուրդը տղայիս չճանաչելով է նախկինում այդքան ձայն տվել, ապա հիմա, տեսնելով Առուշի գործերը, կարծում եմ՝ ժողովուրդը իր խոսքը կասի: Իշխանությունը ուզում է գցել Առուշի բարի համբավը, բայց ժողովրդինն է վերջին խոսքը լինելու»,- ասաց Գագա Առուշանյանը:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը