Սյունիքի մարզպետի հետախուզվող որդին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետախուզման մեջ գտնվող որդին՝ Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հայտնեցին, որ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Կարեն Պողոսյանն ինքնակամ է ներկայացել ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։
Այժմ Պողոսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվում, ինչից հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը