Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ

Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը
Տեսանյութեր

«Լեգիտիմությունը նման է նիզակի. նրա վրա կարող ես հենվել, բայց նստել չարժե». Ալեքսանդր Հարությունյան

«Սահմանադրական բարեփոխումները հասկանալու և իրականացնելու համար մենք պետք է հասկանանք մեր 30-ամյա պետության սահմանադրական կենսագրությունը: 30 տարվա ընթացքում մեր քաղաքական մոդելը մոտ 4 անգամ փոխվել է: Առաջին հայացքից իրարից տարբեր այս 4 մոդելներն ունեցել են մեկ ընդհանրություն. նրանք բոլորը եղել են անձնակենտրոն: Սա իր արտացոլանքն է գտել նաև կուսակցական համակարգում: Առանց անուններ տալու՝ նշեմ, որ բոլորս կարող ենք մտաբերել կուսակցություններ, որոնց քաղաքական ղեկավարը եթե կուսակցությունից դուրս գա, այն քաղաքականությունից դուրս կմնա: Դրանք մեկ անձի ֆինանսական կամ քաղաքական կապիտալի շուրջ ձևավորված կուսակցություններ են: Սա հայելային արտացոլանքն է մեր հասարակության արժեքային ամակարգի, երբ դարեր ի վեր պետականություն չենք ունեցել, իսկ ինչ էլ ունեցել ենք, կորցրել ենք ժամանակի ընթացքում և անկախություն ստանալով՝ վերցրել ենք մեզ ժամանակային առումով ամենամոտ, հոգեհարազատ մոդելը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանը՝ անդրադառնալով կրկին շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների կոնցեպտուալ խնդիրներին, մասնավորապես՝ կառավարման ձևի փոփոխությանը:

Ըստ սահմանադրագետի՝ Խորհրդային ավտորիտար, բրգանման մոդելը ներթափանցել է ՀՀ, ինչպես մի շարք այլ Խորհրդային պետություններ՝ նոր անվանումների ներքո:

«2018թ. տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լայն զանգվածներն անվանում են թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Հեղափոխություն տեղի է ունենում, երբ սոցիալական պայմանագիրը, այսինքն՝ Սահմանադրությունը, կամ չի գործում, կամ գործում է մասամբ, կամ պարտադրված է բռնապետական ռեժիմի կողմից: Այս դեպքում հեղափոխական իշխանությունն առաջնահերթ պետք է արժեքային փոփոխություն անի, քանի որ լեգիտիմ իշխանությունն ունակ է ներդնել միավորող դրական արժեհամակարգ, որը կնպաստի առաջընթացին: Իսկ դրան զուգահեռ՝ պետք է անի սահմանադրական բարեփոխումներ, փոխեր «Կուսակցությունների մասին» և «Ընտրական» օրենսգրքերը»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով, սակայն, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն այս իշխանությունը տեսավ միայն այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը «խոչընդոտ» հանդիսացավ իր համար: «Կուսակցությունների մասին» օրենքին ընդհանրապես անդրադարձ չի եղել, իսկ Ընտրական օրենսգիրքը փոխվեց բավականին ուշացումով:

«Այսինքն՝ եթե սոցիալական պայմանագիրն այնքան լավն էր, որ փոփոխության կարիք չկար, ապա ի՞նչ կարիք կար հեղափոխության, և արդյո՞ք 2018 թվականին տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե՞ անձափոխություն էր»,- հռետորական հարց է հնչեցնում Ալեքսանդր Հարությունյանը:

Սահմանադրագետը նշում է՝ ինքը կողմ է կառավարման խորհրդարանական մոդելին, քանի որ այնտեղ մեծ տեղ է հատկացված կոլեգիալության սկզբունքին, և անգամ վարչապետակենտրոն համակարգի շատ ուժեղ վարչապետն այնքան լիազորություններ չունի, ինչքան նախագահը՝ նախագահակենտրոն կառավարման դեպքում:

«Կառավարման բոլոր մոդելներն էլ կյանքի իրավունք ունեն, բայց դրանով չպետք է պայմանավորվի: Յուրաքանչյուր մոդել ունի իր զսպումների և հակակշիռների մեխանիզմը»,- ասաց փաստաբանը՝ որպես օպտիմալ տարբերակ նշելով, օրինակ, 3/5-ին մոտ, բայց չհատող կայուն մեծամասնության կոնցեպտը:

Ըստ նրա՝ մեր ներկայիս Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը լծակ չի տալիս ներազդելու, և այս առումով, եթե, օրինակ, սահմանվի պատգամավորների առավելագույն կամ հստակ թիվ, կամա թե ակամա կունենանք խորհրդարանական երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև:

Ալեքսանդր Հարությունյանը պնդում է՝ կան մարմիններ, որտեղ ժողովրդի վերահսկողությունը չի կարող առաջնային լինել, քանի որ ժողովրդի կամարտահայտությամբ ստեղծված դատարանները սովետական «տռոյկաներն» են:

«Կարելի է ենթադրել, որ սահմանադրական բարեփոխումներից առաջ կամ զուգահեռ իրականացվելու է դատարանների վեթինգ, բայց ոչ թե իրական վեթինգ, որի կարիքը մենք իրականում ունենք, այլ անցանկալի դատավորների փոխարինում ցանկալիներով»,- ասաց սահմանադրագետը:

Ալեքսանդր Հարությունյանը նշում է, որ ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչելիս իշխանություններն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ իրենք լեգիտիմ են, և իրենց բոլոր քայլերը հիմնավորում են հենց լեգիտիմությամբ:

«Բայց ես մի համեմատություն անեմ: Լեգիտիմությունը նման է նիզակի. վրան կարող ես հենվել, բայց նստել չարժե»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:

Սահմանադրագետը պնդում է՝ ոչ մի լեգիտիմություն որևէ իշխանության չի կարող իրավունք տալ ՀՀ տիտղոսային տարածքները կամայական հիմքով զիջել:

«Ինչո՞ւ չի խոսվում Արծվաշենի մասին, նախորդ դարի 30-ականներին ստեղծված և մի քանի տարի գործած Կարմիր Քուրդիստանի մասին: Եթե խոսվում է ԽՍՀՄ քարտեզների մասին, ինչո՞ւ չի խոսվում երկու կողմից: Սա անհասկանալի է»,- եզրափակեց Ալեքսանդր Հարությունյանը՝ հավելելով, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի տակ պետք է լինի ամուր փաստաթուղթ:

Մանրամասները՝ տեսանյութում