Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանում ամենաքննարկվող թեկնածուներից մեկը, երևի թե, Տիգրան Արզաքանցյանն էր, որի տարբեր տեսահոլովակներ դառնում էին սոցցանցային բուռն արձագանքների առիթ: Պարզվում է՝ Արզաքանցյանը բավականին ակտիվ ու հայտնի օգտատեր է նաև Տիկ-Տոկ սոցիալական ցանցում, որն աշխարհում ունի 1 միլիարդից ավելի օգտատեր: Հայաստանի քաղաքական գործիչներն այս սոցիալական ցանցում բավականին պասիվ են:
Սակայն, ինչպես երևում է, Տիգրան Արզաքանցյանն այստեղ էլ է օրիգինալ: Նրա դիտումներն ու հավանումները ոչ միայն աննախադեպ են հայաստանյան քաղաքական դաշտի համար, այլև անգամ գերազանցում են շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր հայտնի «տիկտոկերների»։ Նրա հետևորդները 22000-ից ավելի են, իսկ հավանումները գերազանցում են 351000ը:
Իսկ ռեկորդը պատկանում է մեկ շաբաթ առաջ հրապարակված տեսանյութին, որը հավաքել է ավելի քան 275500 հավանում և Հայաստանի համար աննախադեպ քանակի համարվող՝ 4,6 միլիոն դիտում։ Իսկ տեսանյութում Արզաքանցյանը ցույց է տալիս, թե ինչպես է բացում 1941 թվականի արտադրության գինին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը