Ադրբեջանի արտգործնախարարը ՎՈւԱՄ-ի գործընկերներից պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՎՈւԱՄ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա»:
Բայրամովը հայտարարել է, որ «միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի իր ռեւանշիստական մոտեցումներից եւ փոխարենը օգտվի կայուն խաղաղության եւ զարգացման հնարավորությունից»:
«Եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարմանը, պատերազմի բոլոր հետեւանքների վերացմանը եւ տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովուրդների բարեկեցիկ ապագայի կերտմանը այլընտրանք չկա»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել են նրա խոսքերը՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից, ինչպես նաեւ 2021 թվականի հունվարի 11-ին ադրբեջանական, ռուսական եւ հայկական կողմերի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը, Հայաստանը եւ Ռուսաստանը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման համար սկսել են աշխատել որոշակի ոլորտներում:
«Հարաբերությունների վերսկսումը զգալիորեն կարագացնի առեւտուրն ու փոխադրումները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով, ինչը օգուտ կբերի ինչպես այս երկրներին, այնպես էլ գործընկերներին: Սա կդառնա հարաբերությունների կարգավորման կարեւոր գործոն եւ դրական դեր կխաղա տարածաշրջանում եւ դրանից դուրս խաղաղության եւ կայունության պայմանների ստեղծման գործում: Տարածաշրջանում հաղորդակցության վերականգմանը վերաբերող հարցերով եռակողմ աշխատանքային խումբը աշխատանքներ է սկսել կոնկրետ ուղղություններով: Թեեւ հաղորդակցության ուղիների բացումը կարող է առաջընթացի կարեւոր քայլ դառնալ, Հայաստանը խոչընդոտնել ստեղծելու եւ բանակցությունները հետաձգելու մարտավարությամբ փորձում է արգելափակել գործընթացը», - ասել է Ջեյհուն Բայրամովը:
Բայրամովը ընդգծել է, որ միջազգային իրավունքի կիրառումը խաղաղության, անվտանգության եւ զարգացման պայման է. «Ցավոք, ՎՈւԱՄ-ի անդամ երկրների տարածքներում երկարատեւ հակամարտությունները շարունակում են սպառնալիք հանդիսանալ խաղաղության եւ անվտանգության համար, եւ այդ հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա»:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել