Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանք. հոգեւոր-մշակութային գոմ. Նաիրա Զոհրաբյան
Այ, որ վաղը թուրքը գա-հասնի Քոբայրավանք, էդ ժամանակ կհիշենք, որ վանքը միջնադարյան հոգեւոր, մշակութային ու գրչության կենտրոններից մեկն է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ լուսանկար հրապարակել Քոբայրավանքից, որտեղ երեւում է, որ կովեր են վանքի ներսում:
«Հոգեւոր-մշակութային գոմ
Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանքը։
Ես դեմ չեմ ազատ որոճալու կովերի սահմանադրական իրավունքին, բայց երբ «ազգային-ազատագրական ծիրին մեջ» զգայացունց տեքստեր ու կենացներ են ասվում 44-օրյա պատերազմից հետո թուրքին անցած Արցախի 161 վանք ու եկեղեցիների, 591 խաչքարի, 39 սրբավայրի, բերդերի ու ամրոցների, 4000 պատմամշակութային կոթողների ու 20345 ցուցանմուշներով 12 թանգարանների մասին՝ էդ ամեն ինչից ֆալշի նամշահոտ է գալիս։
Այ, որ վաղը թուրքը գա-հասնի Քոբայրավանք, էդ ժամանակ կհիշենք, որ վանքը միջնադարյան հոգեւոր, մշակութային ու գրչության կենտրոններից մեկն է եղել։
Ու «հետմահու» «Քոբայրավանք» անունով ֆուտբոլի ակումբ կբացենք, կամ ասեղնագործության խմբակ՝ չմոռանալով ամեն իդիոտ առիթով հիշել, որ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում»։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտ...