Ռուսաստանում ընթանում է ընտրությունների երրորդ օրը. առավոտյան դրությամբ գլխավոր խախտումները
Հեռավոր Արեւելքում ավարտվել են ընտրությունները: Ընտրությունների եզրափակիչ օրը, ինչպես նաեւ նախորդ երկու օրերն ուղեկցվել են հնարավոր խախտումների մասին անդադար հաղորդագրություններով: «Գոլոս» շարժումը հաղորդում է ավելի քան 3,5 հազար այդպիսի դեպքերի մասին:
Այսպես, օրինակ, մերձմոսկովյան Բալաշիխեում, որտեղ արդեն չեղարկել են տեղամասերից մեկում քվեաթերթիկները քվեարկության առաջին օրը ենթադրյալ խախտումների պատճառով, այսօր դարձյալ անհանգիստ էր: Ընտրատեղամասերից մեկում պետք է կատարվեր սանիտարական մաքրում: Դրա ժամանակ բոլորը դուրս էին եկել սենյակից, սակայն այդ պահին, դիտորդների հաղորդմամբ, ընտրահանձնաժողովի անդամը լցոնում է արել:
Դիտորդները նաեւ հայտնաբերել են քվեաթերթիկներ, որոնք ենթադրաբար նետվել են քվեատուփերի մեջ: Այսպես, Կազանում հայտնաբերել են մի քանի այդպիսի փաթեթ: Ընդ որում՝ այդ ընտրատեղամասում տեսախցիկները տեղակայված են այնպես, որ քվեատուփերը հնարավոր չէ տեսնել: Այդպիսի իրավիճակ է Պետերբուրգի տեղամասերից մեկում:
SOTA պարբերականը հաղորդում է, որ հնարավոր լցոնում կարող էր տեղի ունենալ նաեւ Կեմերովսկի շրջանի Տաշտագոլա քաղաքում: Տղամարդը, որին իր մարմնով ծածկում էր հանձնաժողովի նախագահը, քվեատուփի մեջ մի փաթեթ քվեաթերթիկներ է լցրել: Ո՛չ հանձնաժողովի ղեկավարը, ո՛չ ոստիկանությունը չեն փորձել բերման ենթարկել նրան: Հակառակը՝ պահպանել են հանգստություն, գրում է «Դոժդ»-ը:
«Մեդուզա»-ի տվյալներով՝ Ռոստովի շրջանում առաջին անգամ քվեարկել են քաղաքացիները, որոնք ժամանել են ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից: «Դոժդ»-ի հաղորդմամբ՝ նրանցից մի քանիսին ռուսական անձնագրեր են տրամադրել հենց քվեարկությունից առաջ: Հաղորդվում է նաեւ, որ այդ հանրապետություններից առավոտյան քաղաքացիներ են բերել, տրամադրել են անձնագրեր եւ ուղարկել քվեարկելու ընտրատեղամասերում նաեւ Կրասնի Սուլին քաղաքում:
Բազմաթիվ շրջաններում գրանցվում են կեղծումներ եւ ճնշում դիտորդների վրա: Բերդսկում անհայտ հեղուկ են լցրել անկախ դիտորդների շտաբի դռան վրա, հաղորդում է «Դոժդ»-ը: մերձմոսկովյան Լյուբերցիում ընտրատեղամասից ֆորմալ պատճառաբանությամբ հեռացրել են թղթակցին, որն աշխատում էր այնտեղ. հանձնաժողովի անդամները դա արել են, երբ նա որոշել էր ստուգել ընտրողներից մեկի գրանցման հասցեն: Հաղորդվել է նաեւ, մասնավորապես, Կեմերովոյում լցոնումների մասին: Հասարակական պալատը հայտարարել է, որ կդիմի ԿԸՀ՝ խնդրելով անվավեր ճանաչել այդ ընտրատեղամասի բոլոր քվեաթերթիկները:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել