ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը բարձրացել է չորրորդ տեղ
Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան եւ բարձարցել է չորրորդ տեղ: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը 2802 է:
ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որին հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 72-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 79-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 100-րդը:
ՖԻԴԵ, սեպտեմբերի դասակարգման աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2827 վարկանիշ
2. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - 2804
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2803
4. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2802
5. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2799
6. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 2797
7. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2794
8. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2792
9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2788
10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2781
72. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) - 2671
79. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2667
100. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2652
NEWS.am Sport


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի