Ֆրանսիան ստորացրեց հոլանդացիներին
Հոլանդական ֆուտբոլի ճգնաժամը շարունակվում է: Հոլանդիայի հավաքականի սերնդափոխությունը տեղի ունեցավ սխալ ճանապարհով եւ դրա հետեւանքները շարունակում են զգացնել տալ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում A խմբում ընդգրկված Ֆրանսիայի հավաքականը սեփական դաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց նարնջագույնների դարպասը: Խաղին ներկա Ֆրանսիայում Հոլանդիայի դեսպանը չորրորդ գոլից հետո նյարդային ժպիտը դեմքին շնորհավորեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնին:
Ֆրանսիան ուներ բացահայտ առավելություն, իսկ գոլերը խփեցին Գրիզմանը, Լեմարը (երկու անգամ) եւ Մբապեն:
Այս խմբի մյուս երկու խաղերում եւս հետաքրքիր հաշիվներ արձանագրվեցին: Այսպես, բուլղարները ծանր պայքարում եւ սկզբունքային խաղում 3:2 հաշվով հաղթեցին շվեդներին, իսկ Լյուքսեմբուրգը 1:0 հաշվով հաղթեց Բելառուսին:
Խմբային մրցաշարի ավարտից երեք տուր առաջ Ֆրանսիան ունի 16, Շվեդիան՝ 13, Բուլղարիան՝ 12, իսկ Հոլանդիան՝ 10 միավոր:
B խմբում, որտեղ վաղուց արդեն պարզ է, որ առաջին տեղը զբաղեցնելու է կամ Շվեյցարիան կամ Պորտուգալիան, տեղի ունեցավ եւս երեք հանդիպում:
Հունգարիան 3:1 հաշվով հաղթեց Լատվիային, Պորտուգալիան 5:1 հաշվով հաղթեց Ֆարերներին, իսկ Շվեյցարիան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Անդորրայի դարպասը:
Շվեյցարիան ունի 21, իսկ Պորտուգալիան 18 միավոր: Այս խմբի ամենակարեւոր խաղը կայանալու է վերջին տուրում՝ հոկտեմբերի 10-ին, երբ Պորտուգալիան ընդունելու է Շվեյցարիայի հավաքականին:
H խմբում Բելգիան 9:0 հաղթեց Ջիբրալթարին, Կիպրոսը պարտվելով 2:0 այսուհանդերձ կարողացավ 3:2 հաշվով հաղթել Բոսնիա եւ Հերցեգովինային, իսկ Հունաստանը չկարողացավ հաղթել Էստոնիային՝ 0:0:
Յոթ տուրից հետո Բելգիան 19 միավորով առաջին տեղում է, Հունաստանն ունի 13, Բոսնիան՝ 11, իսկ Կիպրոսը 10 միավոր:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի