Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է արել պահպանել անօրինական միգրանտների հետ կապված պարտավորությունները
Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է արել պահպանել անօրինական միգրանտների հետ կապված պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դերմանենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիան չի ընդունի ո՛չ ծովային իրավունք խախտումը, ո՛չ ֆինանսական շանտաժը։ ՄԲ-ն պետք է պահպանի իր պարտավորությունները։ Ես հստակ այդ մասին ասել եմ իմ բրիտանացի գործընկեր Փրիթի Փաթելին։ Երկու երկրների միջեւ բարեկամությունն ավելիին է արժանի»,-ասել է նա։
Իր հերթին, Փաթելը զգուշացրել է, որ Լոնդոնը կհրաժարվի Փարիզին տրամադրել ավելի վաղ խոստացած բազմամիլիոնանոց օգնությունը, եթե ֆրանսիական սահմանային ուժերն ու առափնյա պահակությունը չխոչընդոտեն անօրինական միգրանտների հոսքին դեպի Անգլիա։ Հուլիսի 2-ին Լոնդոնը խոստացել է 54 մլն ֆունտ վճարել ֆրանսիական ծովային պարեկների թվի մեծացման համար։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել