Ա՛յ անհայրենիք ղամազ, ո՞ր քարտեզով ես գծելու սահմանը, թուրքը մեր մահն է ուզում, դու ճամփա ե՞ս բացում. Մանուկյան
Ես ուզում եմ տեսնել, թե որ քարտեզով է սահմանազատումն անելու, որտեղով է անցնելու Հայաստանի սահմանը, դա իմ պապերի հայրենիքն է, իմ հայրենիքն է։ Մինչև 1927 թվականը գրված է՝ Գանձակի գավառ, տարեք դրան աշխարհագրություն սովորեցրեք, ի՞նչ անուն ես տալու Տաթեւին, կարող է անվանես Մեջի՞թ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը՝ խոսելով կառավարության նիստում Փաշինյանի հայտարարության մասին առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է սահմանազատում սկսել Ադրբեջանի հետ։
Պավել Մանուկյանն արձանագրեց,որ մեր հարեւանները մինչեւ հիմա ազգության որոնումների մեջ են։ «Թող դնեն հայր Ալիևի խոսքերը լսեն, որն ասում էր՝ 1918-ից 1936 թթ-ը մենք ուրախ էինք, որ համարվում էինք կովկասյան թուրքեր, մինչ այդ կովկասյան թաթարներ էինք, 36-ից մեզ անվանում են Ազարբայջան, մարդիկ իրենց ով լինելը չգիտեն, մենք արդեն որոշել ենք այնտեղ իրենց Էյվազն ու Փեյվազը»,- է ասել է ազատամարտիկն ու ավելացրել. «Ես չգիտեմ դրանք ովքեր են, ինչ անհայրենիք ղամազներ են, իսկ սա իմ հայրենիքն է, սա Հայաստան է և վերջ, ու այս աղբը պետք է թափվի, հին թե նոր կապ չունի»։
Նա ընդգծեց, որ առաջին հերթին ամբողջ աշխարհի հայությունը պետք է սթափվի Հայկական հարցով ու այս ազգադավների ձեռքից վերցնի այն, որովհետև վտանգն եկել՝ չոքել է արդեն յուրաքանչյուրիս դուռը։
«Կուսակցական բջությունների կամ թաղային հեղինակությունների ժամանակը չի, Հայաստանի լինել-չլինելու հարցն է դրված»,- ասել է Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ