Ջալալ Հարությունյանն ասել է՝ մերոնք են, չկրակեք․ պարզվել է՝ հակառակորդն է. անհայտ կորած զինծառայողի ծնող
Կրակային խոցման խնդիրներ անմիջապես դիվիզիոնին տրվում էր Պաշտպանության բանակի խորացված հրամանատարական կետից՝ բունկերից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ասաց Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողներից մեկի ծնողը։
«Հոկտեմբերի 12-ի երեկոյան դիվիզիոնի դիտակետը, որը գտնվում էր կրակային դիրքից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա, հեռու մատույցներում դիտարկում է ինչ-որ խմբի շարժ՝ դեպի իրենց կողմ, փոխգնդապետ Հայրապետյանը զեկուցում են բանակի հրետանու պետին, որպեզի տվյալները ճշտեն։ Այդ ընթացքում դիվիզիոնի հրամանատարը չի սպասում պատասխանին եւ հրամայում է թողնել կրակային դիրքը, այնտեղից հասցնում են դուրս հանել զինամթերքի կրման մեքենաները։ Այդ ընթացքում խորացված հրամանատարական կետից գալիս է, թե այդ խումբը մերոնք են, չկրակեք։ Եվ մեկ անգամ են ճշտում ու կրկին նույն պատասխանն են ստանում, չեն կրակում, դիվիզիոնը պատրաստվում էր դուրս գալ այդ կրակային դիրքից , փաստորեն չեղյալ համարեցին կրակային դիրքը թողնելու մասին հրամանը։ Ստորաբաժանումները մնացին այնտեղ։ Հակառակորդը սկսեց կրակային մեծ ազդեցություն գործել 1-ին մարտկոցի վրա, 2-րդ մարտկոցը կարողանում է առանց որեւէ խոչընդոտի դուրս գալ այդտեղից եւ նահանջել։ Դիվիզիոնի շտաբի պետը գտնվել էր 2 մարտկոցների արանքում, արդեն երբ պարզ դարձավ, որ դա հակառակորդն է, սկսվեց ինտենսիվ փոխհրաձգությունը, դիվիզիոնի հրամանատարը հրամայել էր՝ դուրս եկեք, ով ոնց կարողանում է։ Այդ հրամանը լսելով դիվիզիոնի շտաբի պետ մայոր Գեւորգյանը, անմիջապես իր զբաղեցրած տեղից փոխուստի է դիմում, նույնիսկ մեկ զինծառայող չի հասցնում նստել նրա մեքենան»,- պատմեց անհայտ կորած զինծառայողներից մեկի ծնողը։
Ճշտող հարցին՝ մասնավորապես ո՞վ է չկրակելու մասին հրամանը տվել, ծնողն ասաց՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը. «Նրանք անմիջապես կապ էին պահում հրետանու կառավարման կետի հետ, վերջինս անմիջապես տվյալները փոխանցում է մարտական կառավարման կետ, որտեղ գտնվում է բանակի հրետանու պետը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Հետագայում հանդիպելով Բաղդասարյանի հետ, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը, նա ասաց, որ ստացած այդ զեկույցը մարտական դիրքից ինքը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ասել, որ կա զորքերի տեղաշարժ այդ ուղղությամբ եւ ճշտել՝ ովքեր են, Ջալալ Հարությունյանի ասելով էլ՝ դրանք մերոնք են, չկրակեք»։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ