Թալիբները հայտարարել են, որ առաջիկա օրերին կգրավեն Փանջշերը
Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբների շարժումն ակնկալում է գրավել Փանջշեր նահանգը, որտեղ թալիբների դեմ դիմադրություն կա, «մոտ օրերս», այն արդեն վերահսկում է նահանգի տարածքի 20 տոկոսը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թալիբանի ներկայացուցիչ Բիլալ Քարիմին:
«Փանջշերում մարտերը շարունակվում են, եւ իսլամական էմիրության մարտիկներն արդեն մտել են Փանջշերի շատ թաղամասեր: Մենք կարծում ենք, որ մոտ օրերս վերահսկողություն կհաստատենք նահանգի նկատմամբ: Չենք կարող ասել, թե քանի օր, բայց դա առաջիկա օրերն են»,- ասել է Քարիմին:
Նրա խոսքով` մարտերը վերսկսվում են եւ պարբերաբար հանդարտվում: «Պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով, եւ ամիրայության մոջահեդները շարժվում են դեպի Փանջշերի կենտրոն: Այժմ մեր վերահսկողության տակ գտնվող ռազմավարական թաղամասը Հավակն է: Մեր վերահսկողության տակ են հայտնվել նաեւ արեւելքի շատ տարածքներ. դրանք մեծ թաղամասեր են, ինչպես տարածքի, այնպես էլ բնակչության թվով: Հարավից Կաբիսա թաղամասն է անցել մեր վերահսկողության տակ: Նահանգի մոտ 20 տոկոսը մեր վերահսկողության տակ է»,- պարզաբանեց շարժման ներկայացուցիչը:
Փանջշերը մնում է «Թալիբան»-ի վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը, որը Քաբուլից հյուսիս-արեւելք գտնվող բարձրադիր վայրերում է: Հինգշաբթի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրին թալիբների ներսում, հայտնում է, որ թալիբները որոշել են ռազմական օպերացիա սկսել Աֆղանստանի դիմադրության ճակատի ուժերի դեմ Փանջշեր նահանգում դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդի հետ բանակցությունների ձախողումից հետո:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել