Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Շաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 % Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում Գերմանիայում Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղի Ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են Մասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներ Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է ՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին Ներկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր Մադյար Գաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. Մինասյան

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված էՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասինՆերկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր ՄադյարԳաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. ՄինասյանԱջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է սպասվումՄեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՂալիբաֆը կանխատեսել է վառելիքի գների կտրուկ աճԹրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղանՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է
Հայաստան

Ումի՞ց է վախենում Փաշինյանի իշխանությունը

Պատերազմից ու կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանը փոխարենը հրաժարական տար, մնաց իշխանության: Օրերով «կորում էր», իր թիմակիցները ևս թաքնվում էին, ոչինչ չէին խոսում: Որոշները լքեցին թիմը, որոշները պարզապես լռում էին։

Արդյունքում Ազգային Ժողովը փաստացի դարձավ միակ վայրը, որտեղ կարելի էր հանդիպել իշխանական պատգամավորի և հարց տալ՝ ի վերջո, ինչպե՞ս բերեցին պատերազմի, ինչու՞ ամբողջ ընթացքում պետական մակարդակով ստեցին, մոլորեցրին ժողովրդին, ի՞նչ էր բանակցում իրենց ղեկավարը Ալիևի հետ, ինչու՞ միայնակ որոշեց ստորագրել փաստաթուղթ և այլ շատ ու շատ հարցեր։ Այս հարցերի պատասխանները նրանք չունեին, այդ պատճառով սկսեցին բառի բուն իմաստով փախնել, և առաջին հերթին՝ լրատվամիջոցներից, որոնք հանրությանը հուզող հարցերն էին տալիս։

Իմքայլականները սկզբից դիմադրեցին, հետո ուզած չուզած կազմակերպեցին ընտրություններ, մեծ ջանքեր ներդրեցին, աննախադեպ վարչական ռեսուրսն օգտագործելով մի կերպ հասան նրան, որ իշխանությունը պահեն, բայց․․․հարցերը մնացին։ Մնացին այն նույն հարցերը, որոնց պատասխաները մինչ օրս չեն տրվել, գոռգոռացել են, մեղադրել են բոլոր բոլորին, բայց պատասխաններ չեն տվել։ Ու հիմա ստիպված են այդ նույն հարցերը լսել Ազգային Ժողովում, արդեն նոր ընդիմության կողմից բարձրացված։

Խաղաղ դարաշրջան խոստացող փաշինյանական իշխանության օրոք այսօր փաստացի վտանգված են հայաստանյան սահմանները, Արցախի ճակատագրի մասին խոսք անգամ չկա: Ալիևը շարունակ ծաղրում է թե՛ Փաշինյանին, թե՛ Հայաստանը, թե՛ ընդանհարապես հայերին: Անդադար ինքնիշխանությունից և հպարտությունից խոսող ու պարտություն բերած իշխանությունը ոչ միայն չի պատասխանում թշնամուն, այլ թշնամիներ է տեսնում, միմիայն երկրի ներսում:

Թուրքական բայրաքթարներով մի ողջ սերունդ կոտորած թուրքերն ու ադրբեջանցիները իրենց համար, պարզվում է, թշնամի չեն: Ողջ իշխանությունը առավոտից երեկո խոսում է նրանց հետ բարիդրացիական կապեր հաստատելու, համագործակցության ու խաղաղ հարևանության մասին:

Նրանց համար թշնամին Ալիևը չէ, այլ ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները:

Դատեք ինքներդ: Եկեք տեսնենք, թե ինչ է արել իշխանությունը, երբ ադրբեջանական զորքերը մտնում էին հայկական հողեր, գյուղեր, Սոթքի հանքավայր, կրակում էին Երասխի ու Վարդենիսի վրա։ Ի՞նչ արեց իշխանությունը, ոչի՛նչ։ Ադրբեջանի զինված ուժերը արդեն 2 ամիսն է՝ մտել են Սյունիքի Սև լճի տարածք, իսկ մերոնք ոչինչ չեն անում։ Արդյունքում պատերազմի ավարտից հետո արդեն Հայաստանի սահմանին ունենում ենք զոհեր ու գերիներ:

Իսկ ի՞նչ արեց իշխանությունը, երբ ընդիմադիր շարժում սկսվեց: Քրեական հետապնդումներ շարժման առաջնորդների նկատմամբ, երկիրը կայծակնային արագությամբ վերածվեց ոստիկանապետության:

Նույն ձեռագրով էլ անցկացրեցին քարոզչական ընթացքը, ընտրություններն ու նույն պատկերն է նաև արդեն նոր խորհրդարանում: Ծեծկռտուք, քրեական գործեր, ընդդիմադիր պատգամավորների կալանք:

Լրատվադաշտի մասով՝ ԱԺ սահմանափակումներ, ոչ յուրային լրագրողներին գրեթե օրումեջ հրավիրում են քննչական մարմիններ, ԱԺ անվտանգությունը առանց որևէ կաշկանդվածության լրագրողին հանցագործի պես թևերից քաշում, հրելով դուրս է հանում այն վայրից, որտեղ լրագրողը կատարում է իր մասնագիտական պարտքը։

Այս ամենը վկայում է մի բանի մասին․ իշխանությունը վախենում է։ Վախենում է ճշմարտությունից, իրականության հետ առնչվելուց, բաց լինելուց: Իսկ երբ վախենում ես ճշմարտությունից, ուրեմն թաքցնելու բան ունես: Ուրեմն ինչ-որ բան թաքցնում ես, ուրեմն սխալ է, վատ է, այն չէ՛ ինչ ներկայացնում ես։

Այդ ամենը նաև հավաստումն է այն բանի, որ զգում է՝ հնարավոր չէ մարսել հինգ հազար 18-20 տարեկան տղաների թափած արյունը, այդ գնով պահած կիլոմետրերով բնակավայրերը, սրբություններն ու շիրիմները, որոնք Նիկոլի մի ստորագրությամբ հանձնվեցին թշնամուն՝ ոչինչի դիմաց։

Վախը դարձել է այս իշխանության առաջնորդող ուժը, իսկ թե ուր է տանում վախը, դժվար է ասել, բայց վստահաբար ոչ մի լավ տեղ, էլ չասած, որ ուր էլ տանի, այդ ճանապարհը կարճ է տևելու:

yerevan.today