Բայդենի վարչակազմը երկարաձգել է ամերիկյան անձնագրերով Հյուսիսային Կորեա մեկնելու արգելքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մեկ տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեա մեկնելու համար ամերիկյան անձնագրի օգտագործման արգելքը:
Արգելքն առաջին անգամ սահմանել է նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը 2017 թվականին՝ ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիրի մահից հետո, որը ծանր վիրավորվել էր Հյուսիսային Կորեայում կալանքի տակ գտնվելիս: Այդ ժամանակվանից ի վեր արգելքն ամեն տարի երկարաձգվում է:
Պետքարտուղարությունը հայտարարել է, որ արգելքը կերկարաձգվի մինչեւ 2022 թվականի օգոստոսի 31-ը:
Արգելքը անօրինական է դարձնում ամերիկյան անձնագրի օգտագործումը Հյուսիսային Կորեա ուղեւորության կամ նրա տարածքով մեկնելու համար, եթե փաստաթուղթը հատուկ հաստատված չէ պետքարտուղարության կողմից:
«Պետքարտուղարությունը հաստատել է, որ ԱՄՆ քաղաքացիների համար շարունակում է գոյություն ունենալ ձերբակալման եւ երկարաժամկետ կալանքի լուրջ սպառնալիք, ինչը վտանգ է ներկայացնում նրանց ֆիզիկական անվտանգության համար», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: «Համապատասխանաբար, ԱՄՆ բոլոր անձնագրերը մնում են անվավեր ԿԺԴՀ կամ նրա տարածքով ճանապարհորդելու համար, եթե պետքարտուղարը հատուկ չի հաստատել փաստաթղթերը ուղեւորության համար»:
Ուորմբիրը մասնակցել է Հյուսիսային Կորեայով խմբակային շրջագայությանը եւ ձերբակալվել 2016 թվականի հունվարին՝ քարոզչական պաստառ գողանալու մեղադրանքով: Ավելի ուշ նա մեղավոր է ճանաչվել քայքայիչ գործունեության համար եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման: 2017 թվականի հունիսին Հյուսիսային Կորեայի իշխանությունները Միացյալ Նահանգներին հայտնել են, որ անազատության մեջ գտնվելիս՝ Ուորմբիրը լուրջ վնասվածքներ է ստացել, եւ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատվիրակություն է ուղարկել նրան հայրենադարձելու համար: Կոմայի մեջ գտնվող Ուորմբիրը մահացել է Ցինցինատիի հիվանդանոցում՝ ԱՄՆ վերադառնալուց վեց օր անց:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել