28 տարի առաջ այս օրն Արցախի ԶՈՒ վերահսկողության տակ անցան Ղուբաթլուի շրջանի թշնամական ռազմահենակետերը
Ուղիղ 28 տարի առաջ՝ 1993թ. օգոստոսի 31-ին Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ ընկան Ղուբաթլուի շրջանում տեղակայված թշնամական ռազմահենակետերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Այդ գործողությունից անմիջապես հետո թուրքական 3-րդ դաշտային բանակի 12-րդ և 13-րդ մեքենայացված բրիգադներն առաջ շարժվեցին դեպի Գյումրիում տեղակայված ռուսական 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահպանության հատված, ինչպես նաև մարտական պատրաստականության «Բարձր» մակարդակի բերվեցին ավիացիոն զորամասերը:
Ի պատսխան դրան, ՌԴ զինված ուժերի Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարությունը 127-րդ դիվիզիայի հետ սկսեց հրամանատարա-շտաբային զորավարժություններ:
Նույն ժամանակ Իրանը «Լրիվ» մարտական պատրաստականության բերեց սահմանի երկայքով տեղաբաշխված իր ռազմական խմբավորումը և մարտագծին հարակից տարածքում անցավ «Մոխանդ» պայմանական անվամբ արտապլանային զորավարժությունների անցկացմանը:
Ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում, երբ ադրբեջանա-արցախյան հակամարտության ֆոնին ուրվագծվում էր տարածաշրջանային պետությունների հավանական ներգրավման հնարավորությունը, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները հրավիրվեցին բանակցային սեղանի շուրջ: Հակամարտող կողմերի, այն է՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի՝ պայմանավորվածություն ձեռքբերվեց օգոստոսի 31-ի ժամը 17.00-ից տասնօրյա ժամկետով շփման գծում դադարեցնել կրակը և մինչև սեպտեմբերի 10-ը կազմակերպել Ադրբեջանի ու Արցախի բարձր ղեկավարների հանդիպում:
Դրանից մոտ 27 տարի հետո մենք ստիպված էինք կորցնել ռազմավարական կարևոր նշանակության նույն այն բնագծերը, որոնք նվաճվել էին ուղիղ 28 տարի առաջ՝ հայ զինվորի հերոսական մաքառումների գնով:
Այն ժամանակ մենք պարտադրող էինք, իսկ այսօր՝ կատարող:
Եվ ամենագլխավորը՝ այն ժամանակ, ինչպես տարածաշրջանային հիմնական դերակատարները, այնպես էլ մենք, գիտեինք մեր անելիքը, իսկ այսօ՞ր: Այսօր էլ հիմնական դերակատարները գիտեն իրենց անելիքը, իսկ մե՞նք»,- գրել է Հասրաթյանը:


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ