Բայդենը հարգանքի տուրք կմատուցի Աֆղանստանում զոհված ամերիկացի զինծառայողներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Դովեր ռազմաօդային բազա հարգանքի տուրք մատուցելու ԱՄՆ զինծառայողների հիշատակին, որոնք զոհվել են անցած շաբաթ Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց տարհանելու ժամանակ մահապարտի ռումբի պայթյունի հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը:
Պայթյունի հետեւանքով, որը հինգշաբթի իրագործել էր «Իսլամական պետության» մահապարտ ահաբեկիչը Քաբուլի օդանավակայանի մերձակայքում, զոհվել են տանյակ աֆղանցիներ եւ 13 ամերիկացի զինծառայող:
Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Բայդենն ու նրա տիկին Ջիլը կհանդիպեն հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների հետ:
Բայդենը խոստացել է պատժել օդանավակայանում պայթյունի մեղավորներին: Շաբաթ ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ նրանք սպանել են ԻՊ երկու ահաբեկիչներին Աֆղանստանում անօդաչուի հարձակման հետեւանքով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել