Ֆրանսիան «Թալիբան»-ի հետ քննարկում է մարդասիրական գործողություններն ու աֆղանցիների դուրսբերումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի եւ թալիբների միջեւ հումանիտար գործողությունների կազմակերպման եւ Աֆղանստանից վտանգված քաղաքացիների դուրսբերման շարունակման շուրջ բանակցությունների մասին, որտեղ Կատարը որպես միջնորդ է հանդես գալիս, հաղորդում է AFP-ն:
«Մենք դեռեւս բանակցություններ ենք վարում, եւ ամեն ինչ դեռ շատ նախնական բնույթ է կրում, բայց մենք թալիբների հետ քննարկում ենք հումանիտար գործողությունների անցկացումը, ինչպես նաեւ վտանգի տակ գտնվող աֆղաններին պաշտպանելու եւ հեռացնելու հնարավորությունը»,- շաբաթ օրը Բաղդադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մակրոնը:
«Այո, մենք, ի թիվս այլ բաների, համատեղ աշխատանք ենք տանում Կատարի հետ, այդ գործողություններն իրականացնելու համար: Քանի որ Կատարը, «Թալիբան» շարժման հետ իր շփման համատեքստում, կարող է կազմակերպել օդային կամուրջ, որը բաց է որոշ ավիաընկերությունների համար: Բայց ամեն անգամ մենք ստիպված կլինենք բանակցել թալիբների հետ փոփոխվող հանգամանքներում»,- ասել է նա:
Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ անձամբ իր համար կան երեք հիմնական պայմաններ, որոնց համաձայն «կարելի է հավակնել, որ ապագան քննարկվի» եւ «ստանալ քաղաքական պայմանավորվածությունների ճանաչման որոշակի տարրեր»:
Ֆրանսիացի առաջնորդը առաջին պայման է համարել թալիբների կողմից հումանիտար իրավունքի պահպանումը եւ աֆղանստանցիների համար ապաստան ստանալու խոչընդոտների բացակայությունը, իսկ երկրորդ պայմանը` կարմիր գծերի խիստ պահպանումն է բոլոր ահաբեկչական խմբերի նկատմամբ եւ թափանցիկությունն այս համատեքստում: Երրորդը մարդու իրավունքների հարգումն է, հատկապես կանանց արժանապատվության առումով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել