Բրիտանիայում ավելի քան 170 մարդ վարակվել է սալմոնելայով գարեջրի պոպուլյար խորտիկի պատճառով
Մեծ Բրիտանիայում սալմոնելայով վարակման մտավախությունների պատճառով հետ է կանչվել փաբերի սիրած խոզի մսից խորտիկների (pork scrachings) երեք ապրանքանիշ, մինչդեռ մի քանի տասնյակ մարդ արդեն հայտնել է սալմոնելեզայի ախտանիշների մասին, գրում է «Գազետա»-ն` վկայակոչելով Mirror-ը:
Հաղորդվում է, որ կարճ ժամանակահատվածում տասնյակ մարդիկ Mr Porky ապրանքանիշի խոզի խորտիկների օգտագործումից հետո բողոքել են փորլուծությունից, փսխումից եւ տենդից:
Երկրի հանրային առողջապահական ծառայությունը հայտնել է, որ սալմոնելեզով վարակվել է 176 մարդ, նրանցից մեկ երրորդին հիվանդանոցային բուժում է պահանջվել:
Սննդի ստանդարտների գործակալությունը հայտնել է, որ տուժել է ընդհանուր վեց արտադրանք, որոնք բոլորն արտադրվել են Tayto Group Ltd-ի` Մեծ Բրիտանիայի չիպսերի եւ նախուտեստների խոշորագույն արտադրողի կողմից:
Որպես կանոն, սալմոնելեզի դեպքում վարակի աղբյուր են հանդիսանում ընտանի եւ գյուղատնտեսական կենդանիները: Ամենից հաճախ հիվանդությունն ընթանում է աղիքային վնասմամբ եւ ուղեկցվում է ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, որովայնի ցավով, սրտխառնոցով, փսխումով եւ աթոռակի խանգարմամբ: Սովորաբար ախտանիշները հայտնվում են վարակումից 12-ից 36 ժամ անց:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել