WP. ԱՄՆ հետախուզությանը չի հաջողվել համաձայնության գալ կորոնավիրուսի ծագման շուրջ
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները երեքշաբթի նախագահ Ջո Բայդենին ներկայացրեցին կորոնավիրուսի ծագման վերաբերյալ իրենց զեկույցը, սակայն դրանում նրանց չի հաջողվել կոնսենսուսի գալ այն հարցի շուրջ` արդյոք վիրուսը ծագել է լաբորատոր պայմաններում, թե` բնական ճանապարհով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան իշխանությունների երկու ներկայացուցչի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրանց խոսքով` մի քանի օրվա ընթացքում հատուկ ծառայությունները պետք է պատրաստեն փաստաթղթի գաղտնազերծված տարբերակը` դրա հրապարակման համար: Այնուամենայնիվ, ըստ աղբյուրների, զեկույցը, չնայած, ուսումնասիրված տեղեկատվության հսկայական քանակին, վերջնական եզրակացություն չի տալիս վիրուսի ծագման վերաբերյալ:
Պարբերականի փոխանցմամբ` իշխանությունների ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ամերիկյան հետախուզական համայնքն «ամենալավ կերպով հագեցած չէ այս հարցի լուծման համար», քանի որ կորոնավիրուսի ծագման հաստատումն առաջին հերթին գիտնականների, այլ ոչ թե հետախույզների իրավասության շրջանակներում է:
Երկուշաբթի Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտնել էր, որ կորոնավիրուսի ծագման զեկույցի գաղտնազերծված տարբերակը պետք է հանրությանը ներկայացվի փաստաթուղթը Բայդենին հանձնելուց մի քանի օր անց: Նա նշել է, որ դեռ հստակ չի կարող ասել, թե ինչ տեսքով կներկայացվի այդ տարբերակը:
Բայդենը մայիսի վերջին հայտարարել էր, որ ԱՄՆ հետախուզական համայնքը չունի բավարար տեղեկատվություն` վստահորեն ասելու, թե ինչպես է սկսվել նոր կորոնավիրուսի տարածումը` վարակված կենդանու հետ մարդու շփումից, թե Ուհանի ինստիտուտի լաբորատորիայում հնարավոր միջադեպի պատճառով: Ամերիկացի առաջնորդը գաղտնի ծառայություններին հանձնարարե էր կրկնապատկել ջանքերը` առկա բոլոր տվյալներն ուսումնասիրելու եւ 90 օրում իր համար նոր զեկույց պատրաստելու համար:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել