Նախկին նախագահ Քարզայը եւ Աբդուլահը կմտնեն Աֆղանստանի կառավարման 12 անդամից բաղկացած խորհրդի մեջ
Աֆղանստանում ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահը, Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթյարը կմիանան Աֆղանստանը կառավարող խորհրդին, որը մտադիր է ձեւավորել արմատական «Թալիբան» շարժման ղեկավարությունը, հայտնում է Ariana News-ը:
Նրա տվյալներով՝ «Աբդուլլահ Աբդուլլահը, Քարզայը եւ Հեքմաթյարը [Աֆղանստանի կառավարման] խորհրդի անդամներ կլինեն»:
Նշված քաղաքական երեք գործիչները թալիբների զինված կազմավորումների հարձակումից անմիջապես հետո իշխանությունը խաղաղ ճանապարհով «Թալիբան»-ին փոխանցելու համակարգող խորհուրդ էին ստեղծել: Նրանք մի շարք հանդիպումներ են անցկացրել շարժման ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով ձեւավորել նոր իշխանություն, այդ թվում` աֆղանական հասարակության լայն ներկայացուցչությամբ կառավարություն:
Foreign Policy ամսագիրը երկուշաբթի օրը, հղում անելով «Թալիբան»-ի առաջնորդներին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում է, որ շարժումը մտադիր է Աֆղանստանը կառավարելու խորհուրդ ձեւավորել, որի կազմում կլինի 12 մարդ, այդ թվում՝ երկրի նախկին կառավարության որոշ անդամներ: Խորհրդի երեք ամենաազդեցիկ անձինք պետք է լինեն «Թալիբան»-ի քաղաքական թեւի առաջնորդ Աբդուլ Հանի Բարադարը, Թալիբանի ռազմական հանձնաժողովի ղեկավար Մուլավի Յակուբը, ով շարժման հիմնադիր Մոլլա Օմարի որդին է, եւ դաշտային հրամանատար, «Հաքանիի ցանց» դիվերսիոն խմբի ղեկավար Սիրաջուդդին Հաքանին։ Ինչպես նշել է թերթը, թալիբները չեն ցանկանում Աֆղանստանում վերականգնել նախագահի կամ որեւէ այլ առաջնորդի միանձնյա պաշտոնը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել