Պղինձն էժանանում է
Չորեքշաբթի պղնձի գինը խորհրդանշորեն նվազում է ավելի վաղ դոլարի թուլացման եւ մատակարարումների մեջ խափանումների ռիսկերի հետեւանքով գրանցված աճից հետո շտկման շրջանակներում, վկայում են աճուրդների տվյալները, հայտնում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.02 տոկոսով եւ կազմել 4.2525 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Շաբաթվա սկզբից մետաղը թանկացել է 2.9 տոկոսով:
Երեքշաբթի օրվա վերջին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը բարձրացել էր 1.11 տոկոսով` մինչեւ 9376 դոլար, ալյումինի արժեքը՝ 0.5 տոկոսով` մինչեւ 2615 դոլար, ցինկի արժեքը` 3.04 տոկոսով` մեկ տոննայի դիմաց մինչեւ 3018 դոլար:
Նախորդ երկու օրերին պղնձի գներին նպաստում էր դոլարի թուլացումը: Էժան ամերիկյան արժույթը հումքային ապրանքները, այդ թովում` պղինձը, ավելի մատչելի է դարձնում այլ արժույթներով գնման համար:
Գների վրա ազդում էին նաեւ Չիլիի պղնձի հանքերում գործադուլների պատճառով մատակարարումների խափանումների մտավախությունները եւ Չինաստանի առաջընթացը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Չինաստանը պղնձի ամենամեծ սպառողն է աշխարհում: Արդյունքում երկուշաբթի պղնձի գինն աճել է 2.4 տոկոսով, իսկ երեքշաբթ` 0.5 տոկոսով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել