Իլոն Մասքն ազդարարել է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին
Tesla Inc ընկերությունն ազդարարել Է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու մասին, հաղորդել Է Teslarati մասնագիտացված պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո-Ալթո քաղաքում, որտեղ տեղակայված Է ընկերության կենտրոնակայանը:
Ռոբոտի բարձրությունը կկազմի 172 սանտիմետր, քաշը՝ 57 կիլոգրամ: Դեմքի փոխարեն լինելու Է Էկրան, որի վրա պատկերվելու Է օգտակար տեղեկատվություն:
Նրա ձեռքերն ու ոտքերը կառավարվելու են 40 օժանդակ շարժաբերների օգնությամբ: Ռոբոտը կօգտագործի արհեստական ինտելեկտի սարքերից մի քանիսը, որոնք արդեն կիրառվում են ընկերության ավտոմեքենաներում:
Օրինակ, նրա տեսողությունն ապահովելու են Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված խցիկները:
Ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հավաստիացրել Է, որ ռոբոտը նաև օգտակար Է կենցաղում. այն կկարողանա գնալ խանութ, բերել տարբեր առարկաներ և կատարել ամենօրյա այլ կարգադրություններ:
«Այն ստեղծվելու Է մարդկանց կողմից՝ մարդկանց համար: Այն ընկերական Է լինելու օգտատիրոջ նկատմամբ և օգնելու Է ազատվել վտանգավոր, մենատիպ և ձանձրալի խնդիրներից»,-ասել Է Մասքը:
Միջոցառման ընթացքում ընկերության աշխատակիցները նաև ներկայացրել են Dojo գերարագ համակարգիչը, որը նախատեսված Է Tesla-ի ավտոմեքենաների ավտոպիլոտի ուսուցման համար, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել