Լուկաշենկոն Հունգարիայի նախագահին շնորհավորել է ու առաջարկել միասին պաշտպանվել գեյերից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերին շնորհավորել է եվրոպական մոդելի անկախ քրիստոնեական հունգարական պետության խորհրդանիշ հանդիսացող Սուրբ Իշտվանի օրվա կապակցությամբ և առաջարկել համատեղ պաշտպանել ընտանեկան արժեքները։
Այս մասին հաղորդել է«Sputnik Беларусь»-ը։ Նրա խոսքով, երկու երկրները ընտանիքին, սոցիալական ինստիտուտներին վերաբերող հարցերում մնում են ավանդական համոզմունքների շրջանակում, և պետք է շարունակել պայքարը որոշ արմատական երկրների կողմից պարտադրվող ակտիվ գեյ-քարոզչության դեմ։ Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ այս ոլորտում համագործակցությունը կարող է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղություն դառնալ։
«Ի նկատի ունենալով Բելառուսում առկա համապատասխան փորձը, պատրաստակամություն եմ հայտնում այս ոլորտում, այդ թվում` միջազգային կազմակերպությունների շրջանակում երկխոսության զարգացման հարցում»,- ընդգծել է Լուկաշենկոն։ Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին ուղղված շնորհավորանքներում Լուկաշենկոն նկատել է, որ երկու երկրները վերջին շրջանում ուժեղ ցնցումներ են ունեցել «ժողովրդավարական» երկրների կողմից և կարողացել են պնդել իրենց տեսակետը։ Ավելի վաղ հայտնի էր, որ Օրբանը մտադիր է Հունգարիայում անցկացնել ԼԳՏԲ համայնքի քարոզչությունը երեխաների շրջանում արգելելու հարցով հանրաքվե։ Նա ընդգծել է,վոր «ժողովրդի հավաքական կամքը» կարող է պաշտպանել երկիրը։ Հունգարիայում նախորդ շաբաթ ուժի մեջ է մտել օրենք, որով արգելված է երեխաների շրջանում հոմոսեքսուալության և սեռափոխության թեմաներով ցանկացած կոնտենտ։
Բրյուսելը Բուդապեշտին 2 ամիս է տվել` օրենսդրական նորամուծությունը մեղմացնելու համար։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել