Պրիշտինան խնդրում է Ադրբեջանին ճանաչել Կոսովոյի անկախությունը
Պրիշտինան խնդրել է Ադրբեջանին ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նման սենսացիոն հայտարարություն է արել երկրի հարավում գտնվող Բրյուս քաղաք կատարած այցի ժամանակ, հայտնում է haqqin.az-ը:
«Ես Պրիշտինայում տեսա պաշտպանության նախարարի վերջին հարցումները, որը խնդրում էր Ադրբեջանին, Վրաստանին, Ուկրաինային եւ որոշ այլ երկրների ճանաչել Կոսովոյի անկախությունը: Լավ է, որ մեզ հայտնեցին այս մասին, շնորհակալություն նրանց»,- RTS հեռուստաալիքը մեջբերել է Վուչիչի խոսքերը: Սերբիայի նախագահը նշել է, որ Պրիշտինայի այս պահվածքը Վաշինգտոնի համաձայնագրի խախտում է, բայց, միեւնույն ժամանակ, այն «կապում է Բելգրադի ձեռքերը», որն այժմ «հասկանում է, թե որ ուղղությամբ պետք է շարժվել»:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի համաձայնագիրը պարունակում է մի դրույթ` ըստ որի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 1-ը Պրիշտինան նոր պետություններից չի խնդրի ճանաչել Կոսովոյի անկախությունը, եւ Բելգրադը լոբբինգ չի անի անջատողական կառույցի ճանաչման չեղարկման համար: Պետք է նշել, որ Ադրբեջանը անվերապահորեն ճանաչում է Սերբիայի տարածքային ամբողջականությունը, որի հետ պաշտոնական Բաքուն կապված է քաղաքական եւ տնտեսական գործընկերության կապերով»,- գրում է թերթը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել