Էրդողանը վերահաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպելու պատրաստակամությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևի՝ հանուն Աֆղանստանում խաղաղության, այդ երկրում ապրող հայրենակիցների բարեկեցության, ինչպես նաև իր շահերը պաշտպանելու: Այս մասին Էրդողանը խոսել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Անկախ նրանից, թե ով է իշխանությունն այդ երկրում, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին և´ լավ, և´ դժվարին ժամանակներում»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ողջունում է երկրում իշխանության գալուց հետո Թալիբանի առաջնորդների չափավոր և հավասարակշռված հայտարարությունները:
Թուրքիայի ղեկավարը հաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը:
«Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ կարող ենք ընդունել Թալիբանի առաջնորդներին: Մենք այսօր նույնպես պատրաստ ենք»,- նշել է նա։
Ըստ Էրդողանի՝ Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կարող է ամրապնդել այդ երկրի նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում և հեշտացնել նրա գործը:
Էրդողանը անդրադարձել է նաեւ Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման գործում Թուրքիայի մասնակցության թեմային:
Նրա խոսքով` Անկարան իր ծրագրերը կառուցում է «նոր իրողություններին» համապատասխան:
«Թուրքիան շարունակում է այս հարցի շուրջ բանակցությունները՝ ելնելով իրավիճակի զարգացումներից»,- հայտնել նա:
Էրդողանի փոխանցմամբ՝ այս պահին, ընդհանուր առմամբ, Աֆղանստանից տարհանվել է Թուրքիայի 522 քաղաքացի:
Երկրի ղեկավարը նաև հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այս շաբաթվա վերջին կայանալիք բանակցությունների մասին:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել