ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները ոչնչացրել են մի շարք աֆղանցիների անձնագրերը
Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները մի շարք աֆղանցիների անձնագրեր են ոչնչացրել, երբ փաստաթղթեր ու սարքավորումներ են ոչնչացրել տարհանման նախաշեմին: Այդ մասին հայտարարել է կոնգրեսական Էնդի Քիմի գրասենյակը:
«Դեսպանությունում այցագրային հարցերով ընդունելությունները չեղարկվել են, եւ անձնագրերը, որոնք տրամադրել է դեսպանությունը, ոչնչացվել են»,- նրա հայտարարությունը մեջբերում է CNN հեռուստաալիքը: Ենթադրվում է, որ փաստաթղթերը ոչնչացվել են, որպեսզի դրանց տերերը «Թալիբան»-ի զոհեր չդառնան:
«Մենք պետք է… այլ ձեւով ստուգենք առանց անձնագրերի մարդկանց, օրինակ՝ նրանց հեռախոսահամարներով: Շատ դեպքերում մենք գիտենք նրանց կոնտակտային տվյալները եւ հեռախոսահամարները, եւ այդպիսով մենք պետք է դրանք նույնականացնենք»,-CNN-ին հայտարարել է կոնգրեսական Թոմ Մալինովսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել