Լուկաշենկոն արգելափակում է Youtube-ը, Facebook-ը, Instagram-ը եւ մյուս սոցիալական ցանցերը
Բելառուսի տեղեկատվության նախարարությունը որոշում է կայացրել արգելափակել երկրի բոլոր խոշոր սոցիալական ցանցերը: Այս մասին գրում է «Роскомсвобода»-ն` հղում անելով Տելեգրամ ալիքներին, որոնք մոնիտորինգ են անում երկրում ինտերնետ-ցենզուրան:
Արգելափակման կայքերի ռեեստրը ներառում է YouTube, Facebook, Instagram, TikTok և ռուսական VKontakte և Odnoklassniki սոցկայքերը, ինչպես նաև Բելառուսում հայտնի Telegram-ը, որը մի քանի տարի առաջ ռուսական իշխանություններին չէր հաջողվել արգելափակել:
Առայժմ բոլոր սոցիալական ցանցերը հասանելի են սովորական օգտատերերին, հեռահաղորդակցության օպերատորները չեն շտապում կատարել իշխանությունների որոշումը:
Նշվում է, որ այս բոլոր հարթակներին բաժին է ընկնում Բելառուսում ամբողջ տրաֆիկի առնվազն կեսը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել