Ֆրանսիայում կրկին բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են սանիտարական անցաթղթին
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քաղաքացիները կրկին բողոքում են սանիտարական անցաթուղթ ունենալու իշխանությունների որոշման դեմ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին նախատեսված հերթական բողոքի ակցիային ամենաքիչը 1600 ոստիկան կհետևի կարգ ու կանոնին:
Ըստ կանխատեսումների՝ այս անգամ Փարիզում բողոքի ակցիային կմասնակցի մինչև 20 հազար մարդ: Մայրաքաղաքում պլանավորված է 3 խոշոր ակցիա: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում նախատեսված է 200 ակցիա, որին կարող է մասնակցել մինչև 250 հազար մարդ:
Սանիտարական անցաթղթի, ինչպես նաև պարտադիր պատվաստումների դեմ առաջին բողոքի ակցիան անցկացվել է հուլիսի 17-ին, որին մասնակցել է 114 հազար մարդ ամբողջ Ֆրանսիայում: Ամեն շաբաթ անցկացվող ակցիային մասնակիցների թիվն ավելանում է: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով օգոստոսի 7-ին ցույցին մասնակցել է 237 հազար մարդ:
Օգոստոսի 9-ից Ֆրանսիայում պարտադիր է դարձել սանիտարական անցաթուղթը: Դա ունենալու պարագայում միայն քաղաքացին կարող է ճանապարհորդել օդանավերով, գնացքներով, ինչպես նաև այցելել ռեստորան, խոշոր առևտրի կենտրոն, կինոթատրոն, համերգասրահ և այլ հանրային վայրեր:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել