Lufthansa-ն բացեց իր նոր երթուղին Երևանից դեպի Ֆրանկֆուրտ
Ուրբաթ օրը վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Այս նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից, և վայրէջք կկատարի Երևանում գիշերը՝ լուսաբացին: Երևանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին:
Գերմանական ավիափոխադրողը Հայաստանում սկսում է այս նոր կանոնավոր չվերթերը՝ դուստր ընկերության՝ Eurowings-ի Քյոլն նոր երթուղու մեկնարկից մեկ շաբաթ անց: Այն շահագործում է 138 նստատեղ ունեցող Airbus A319-ը՝ ուղևորներին ընձեռելով չորս ժամվա ընթացքում ամբողջ աշխարհից դեպի Հայաստան և Հայաստանից ճամփորդելու հնարավորություն:
Երևանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով.
· Ավստրիական ավիաուղիներ, որն ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Վիեննա դեռևս 2001 թվականից,
• Բրյուսելյան ավիաուղիները, որը դեպի եվրոպական մայրաքաղաք Բրյուսել չվերթեր է իրականացնում շաբաթական հինգ անգամ,
· Eurowings-ը (շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ) և Lufthansa-ն (շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ), որոնք իրենց նոր երթուղիները բացեցին հենց այս օգոստոսին:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարելո Վենդեն, շնորհավորելով ավիաընկերությանը, նշել է. «Այսօր աշխարհի ամենահեղինակավոր և վստահելի ավիաընկերություններից մեկը սկսեց թռչել Հայաստան: Վստահ եմ, որ բոլորը շատ ուրախ են նոր ավիաընկերության մուտքի և նոր ուղղությունների համար: Lufthansa-ի ներկայությունը, անշուշտ, կխրախուսի նոր զբոսաշրջիկների՝ մեր երկիր այցելելուն, և Հայաստանի տնտեսությունը դրանից կշահի»:
«Մենք շատ ոգևորված և հպարտ ենք, որ Lufthansa ավիաուղիներն այսօր բացում է իր նոր երթուղին Երևանից Ֆրանկֆուրտ»,-ժապավենի կտրման արարողությանը նշել է Lufthansa խմբի Արևելյան Եվրոպայի Վաճառքի գծով գլխավոր տնօրեն Պիտեր Փուլլեմը:
«Այս նոր ուղղությունը դեպի մեր ամենամեծ հանգույց հիանալի նորություն է ամբողջ աշխարհի հայության համար, քանի որ այն կարող է համախմբել ընտանիքներին, ընկերներին և հայ համայնքին: Ավելին, մենք հավատում ենք, որ այս հնագույն քաղաքն ապագայում ավելի շատ այցելուներ կունենա, քանի որ մենք գիտակցում ենք մեր կարևոր դերը տեղական զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում: Շաբաթական 16 թռիչք դեպի չորս տարբեր հանգույցներ. սա լիովին ճկուն և հարմարավետ ճանապարհորդական տարբերակ է»,- նշել է Պիտեր Փուլլեմը:
Ֆրանկֆուրտ երկկողմանի տոմսն արդեն հասանելի է՝ սկսած մոտ 400 ԱՄՆ դոլարից: Տոմսերը կարելի է ամրագրել Հայաստանի տուրիստական գործակալություններում, lufthansa.com կայքի միջոցով կամ Լվովում (Ուկրաինա) տեղակայված Lufthansa սպասարկման կենտրոն հեռախոսազանգի միջոցով, որտեղ ինֆորմացիոն աջակցությունն ու վաճառքը հասանելի են ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել