Ֆրանսիական ռազմանավը խարիսխ է նետել Թայվանի ափին
Ֆրանսիական ռազմանավը խարիսխ է նետել Թայվանի արեւմտյան ափին, Ֆանյուան քաղաքի ջրերում, հայտարարել է Թայվանի ափամերձ պահպանության վարչությունը (CGA)՝ հետագա մանրամասներ չնշելով։ Այս մասին տեղեկացնում է Focus Taiwan գործակալությունը։
Ափային պահպանության պարեկանավը այնտեղ է նավարկել իրավիճակի գնահատման համար, որը բնութագրվում է որպես նորմալ։ FREMM դասի «Պրովանս» ֆրեգատի հայտնվելու պատճառները պարզ չեն։ Այնինչ, Թայբեի ֆրանսիական գրասենյակը, դե ֆակտո՝ Թայվանում Ֆրանսիայի դեսպանությունը, հրաժարվել է մեկնաբանել հարցը։
Ավելի վաղ Ֆրանսիայի ՌԾՈւ նավերը չեն նկատվել Թայվանի նեղուցի շրջանում, որը բաժանում է Թայվան կղզին եւ Չինաստանի մայրցամաքային հատվածը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել