Զենքի շրջանառության համար հենց թատրոնից բերման են ենթարկել Նադեժդա Բաբկինայի անսամբլի արտիստին
Երգչուհիի Նադեժդա Բաբկինայի անսամբալի անդամ Դմիտրի Շակինին բերման են ենթարկել Մոսկվայի «Ռուսական երգ» պետական ակադեմիական թատրոնի շենքից։ Նրան կասկածում են զենքի շրջանառության մեջ, գրում է «Կոմսոլոլսկայա պրավդա»-ն։
Ոստիկանությունը 38-ամյա Դմիտրի Շակինի մոտ է գնացել փորձի ընթացքում։ Նա չի դիմադրել եւ կամավոր գնացել է բաժին։ Արտիստը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ նրան մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում։
Միջդեպից մի քանի օր առաջ ոստիկանությունը Նովոսխոդնենսկի խճուղու մոտ իր է գտել, որը «Մակարով» ատրճանակ է հիշեցրել։ Անցկացված փորձաքննությունը ցույց է տվել, որ այն, իսկապես, զենք է։ Զննելով վայրն ու նկատելով, որ ատրճանակի սերիական համարը մի փոքր ջնջված է եղել, ոստիկանները կարծել են, որ իրը փորձել են թաքցնել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները հանգել են եզրակացության, որ զենքը պատկանում է հենց Շակինին։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել