Բաշար Ասադը հաստատել է նոր կառավարության կազմը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է արաբական հանրապետության նոր կառավարության կազմը, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:
Նախագահի հրամանագրին համապատասխան, Ալի Աբդուլա Այուբը պահպանել է փոխվարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: Ֆեյսալ Միկդադը կշարունակի ղեկավարել արտաքին գործերի եւ էմիգրանտների գործերի նախարարությունը, իսկ Քենան Յագին՝ ֆինանսների նախարարությունը: Մուհամմեդ Խալեդ Ռահմոնը մնացել է ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում:
29 նախարարներից 25-ը նախկին կառավարության կազմում էին, որը ղեկավարում էր Արնուսը, եւ պահպանել են իրենց պաշտոնները: Փոխվել է տեղեկատվության նախարարության ղեկավարը, այն կգլխավորի Բուտրոս ալ-Խալյաքը, ներքին առեւտրի եւ սպառողների պաշտպանության նախարարությունը կգլխավորի Ամրու Սալեմը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է դարձել Մուհամմեդ Սայֆուդինը: Կաբինետում ընդգրկված են նաեւ երկու նոր պետական նախարարներ՝ Դիյալա Բարաքաթը (կին) եւ Աբդալլահ Աբդալլահը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արնուսի գլխավորությամբ նախորդ կառավարության կազմը պետության ղեկավարի կողմից հաստատվել էր անցած տարվա օգոստոսի 30-ին: Այս կաբինետը մայիսի 26 -ին անցկացրել է Սիրիայի նախագահական ընտրությունները, որոնցում Ասադը ստացել է ընտրողների 95,1%-ի աջակցությունը: Հուլիսի 17-ին Սիրիայի առաջնորդը երդվել է՝ որպես պետության ղեկավար չորրորդ յոթամյա ժամկետի համար:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել