Օլգա Բուզովան պատասխանել է Սերգեյ Բեզրուկովի քննադատությանը Մոսկվայի գեղարվեսատական թատրոնի բեմում խաղի պատճառով
Ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը քննադատությամբ էր արձագանքել Մոսկվայի գեղարվեստական թատրոն Օլգա Բուզովայի հրավերին։
«Լավ է, որ Կոնստանտին Սերգեեւիչ Ստանիսլավսկին այդքան չի ապրել։ Թեեւ նա մեզ հետ է միշտ։ Եվ նա, հավանաբար, հուսալքությամբ է նայում հիմա թատերական բեմում կատարվող իրադարձություններին»,- վերջերս նշել էր 47-ամյա Բեզրուկովը։
Բուզովան Սերգեյի մեկնաբանությունն անուշադրության չի մատնել՝ նշելով, որ շատ է վշտացած իր կողմից հարգված արտիստի կողմից իր մասին ոչ բարենպաստ կարծիքի պատճառով։ «Գիտեմ, որ իմ կողմից սիրված դերասան Սերգեյ Բեզրուկովն ասել է՝ լավ է, որ Ստանիսլավսկին այսքան չի ապրել։ Բայց Սերգեյը նույնիսկ չի տեսել ինձ բեմում։ Եթե նա գար, դիտեր ու ինձ իր մասնագիտական խորհուրդները տար, ես ուշադրությամբ կլսեի եւ շնորհակալ կլինեի դրանց համար»,- նշել է «Դոմ 2»-ի նախկին հաղորդավարուհին։
Ի դեպ, Օլգան վաղուց է աշխատում շոու-բիզնեսի ոլորոտում, եւ նրան այլեւս չի զարմացնում ատելությունն իր հանդեպ։ Սակայն որոշ մարդկանց վիրավորական խոսքերը երբեմն ցավեցնում են նրան։ «Իմ դեմ իսկական հալածանք է կազմակերպվել։ Սովորական քննադատողների դեպքում ամեն ինչ պարզ է, բայց երբ բացասական արձագանքներ եմ լսում գործընկերիս կողմից, որոնք ինձ նույնիսկ բեմում չեն տեսել, վշտանում եմ։ Որովհետեւ դա ազնիվ չէ»,- HELLO-ին տված հարցազրույցում ասել է Բուզովան։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել